Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Ռուսաստանը «ոչինչ չի հաղթել» պատերազմում, այլ միայն մարդկային կորուստներ է կրել » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 21:04 – Ստամբուլի հայաբնակ Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է կատարվել 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ռուսաստանը «ոչինչ չի հաղթել» պատերազմում, այլ միայն մարդկային կորուստներ է կրել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր կարծիքն է հայտնել 2008 թվականի դեպքերից հետո Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների մասին: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «ոչինչ չի հաղթել» պատերազմում, այլ միայն հեղինակության և մարդկային կորուստներ է կրել: Այդ մասին նա պատմել է Новая Газета-ին տված հարցազրույցում:


Լրագրողի հարցին, թե ով է հաղթել հակամարտությունում, Սաակաշվիլին չի պատասխանել:


«Դա դեռ զարգացող իրավիճակ է»,- բացատրել է նա: Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ Ռուսաստանը 2008 թվականին չի կարողացել հասնել իր կառավարության և քաղաքական կուրսի փոփոխությանը, բայց մասամբ հասել է դրան 2012 թվականին:


«Ռուսաստանից օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի՝ «Գազպրոմ»-ի ամենախոշոր մասնավոր բաժնետիրոջ օգնությամբ Մոսկվան կարողացել է փոխել Թբիլիսիում օրակարգը: Դա այդ պատերազմում Պուտինի առաջին հաղթանակն էր»,- ընդգծել է նա:


Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Facebook-ի իր էջում խոսելով 2008 թվականին տեղի ունեցած հնգօրյա ռուս-վրացական պատերազմի մասին, նշել է, որ այդ ժամանակ կողմերի միջև ուժերը խիստ անհավասար են եղել, ինչն էլ դարձել է Վրաստանի պարտության պատճառը:


«Ցավոք, ուժերը խիստ անհավասար էին, և մենք պարտվեցինք, սակայն մենք պահպանեցինք ամենակարևորը՝ արժանապատվությունն ու ինքնահարգանքը։ Մենք ոչ թե հանձնվեցինք թշնամուն, որն էապես ուժեղ էր մեզնից, այլ որքան ուժ ունեինք խփեցինք նրա ատամներին», — գրել է Սաակաշվիլին՝ նշելով իր մի քանի բացթողումները, որոնք կշտկեր, եթե հնարավորություն լիներ ուղղելու 2008-ի սխալները։


2008 թվականի լույս օգոստոսի 8-ին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ ռուս-վրացական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի պարտությամբ։ Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 12


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր