Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS «Զոն նայողները» անձեռնմխելի են նաև Նոր Հայաստանում. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 21:04 – Ստամբուլի հայաբնակ Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է կատարվել 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

«Զոն նայողները» անձեռնմխելի են նաև Նոր Հայաստանում. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալներ Դ. Խ.-ի ու նրա խցակից Գ. Ա.-ի միջև լարված հարաբերությունները 2017 թ. հունիսի 25-ին վերաճել են վիճաբանության, որը ՔԿՀ աշխատակիցների կողմից հարթվելու փոխարեն «հարթվել է» ՔԿՀ-ում հեղինակություն ունեցող, դատապարտյալների բնորոշմամբ՝ «զոն նայող» Անդրանիկ Հայրապետյանի և նրա համախոհների միջոցով:


Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել վիճաբանած երկու դատապարտյալներին:


Ներկայացնում ենք մեղադրական եզրակացությունից ուշագրավ հատվածներ:


Ինչպես նկատում ենք 2018 թ. մայիսի 29-ին կազմված մեղադրական եզրակացությունից, դատապարտյալները մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ.-ն Գ. Ա.-ին մշտապես առաջարկել է զբաղվել թղթախաղով, սակայն մերժում է ստացել: Հերթական նման միջադեպն էլ վերաճել է վիճաբանության:


Ավելի վաղ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, Գ. Ա.-ն դիմել է ՔԿՀ ղեկավարությանը՝ այլ խուց տեղափոխվելու հարցով, սակայն ղեկավարության հորդորով խնդրել է կասեցնել դիմումի ընթացքը և ստիպված շարունակել է բնակվել Դ. Խ.-ի հետ նույն խցում: Վիճաբանության  օրն էլ, մեղադրական եզրակացության համաձայն, առաջինը խուց մտել են ՔԿՀ աշխատակիցները, սակայն ոչինչ չեն ձեռնարկել մինչև քրեական հեղինակություն Ա. Հայրապետյանի հայտնվելը: Վերջինս ՔԿՀ ծառայողներին հորդորել է հեռանալ՝ պնդելով, որ «ինքնուրույն կզբաղվի խնդրով»:


Ա. Հայրապետյանը ոչ միայն ստանձնել է «խնդիրը լուծելու» լիազորությունը, այլև փորձել է  այն լուծել իր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Դ. Խ.-ի օգտին: Իր համախոհների հետ նա նախ առանձնացրել է Գ. Ա.-ին իրենց խցում՝ պատճառաբանությունները լսելու պատրվակով, ապա Դ. Խ-ի հետ զրույցից հետո նրա հետ ներս է մտել խուց, որից հետո կշտամբել է, որ ընկերոջ հետ Գ. Ա.-ն վիճաբանել է, և ներկաների համաձայնությամբ Դ. Խ.-ն հարվածել է Գ. Ա.-ին՝ հասցնելով ծանր մարմնական վնաս: Ապա շարունակել են հարվածել մյուս ներկաները և ուշադրություն չեն դարձրել Գ. Ա.-ի՝ ծեծը դադարեցնելու հորդորներին, քանի որ ծանր վնասվածք էր ստացել:


Միջադեպից հետո Գ. Ա.-ն տեղափոխվել է հիվանդանոց:


Չնայած վիճաբանությանն ու ծեծկռտուքին մասնակցել են նաև քրեական հեղինակություն համարվող Ա. Հայրապետյանն ու վերջինիս համախոհները, նրանց մեղադրանք առաջադրված չէ: Քրեական հեղինակություններին արտոնություններ տալու և անպատժելի հռչակելու նախկին արատավոր պրակտիկան շարունակում է գործել նաև Նոր Հայաստանում:


Մի կողմից ՔԿՀ ծառայողներն են լուռ ենթարկվում քրեական մշակույթի կանոններին ու քրեական աշխարհի ներկայացուցիչներին, մյուս կողմից՝ իրավապահներն են զերծ մնում նրանց իրավական դաշտ բերելուց:


Փաստն այն է, որ դատապարտյալը ծեծի է ենթարկվել ՔԿՀ ծառայողների թողտվությամբ, ինչ արձանագրված է նաև մեղադրական եզրակացության մեջ:


Բացի դրանից՝ ՔԿՀ ղեկավարությունը իր անգործությամբ կամ գործողություններով նպաստել է նման իրավիճակի ստեղծմանը՝ դատապարտյալի բարձրացրած խնդրին ընթացք չտալով, ավելին՝ նրան հորդորելով, որ հրաժարվի դիմումից:


Բայց ուշագրավ է այն հանգամանքը, որ այս քրեական գործից անջատվել է մաս քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների գործողությունների, իրականում՝ անգործության վերաբերյալ, սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ ՔԿՀ-ի աշխատակիցների ակնհայտ անգործությունը անմիջական ազդեցություն է ունեցել ազատազրկված անձանց միջև հարաբերությունների լարվածության վրա: Փոխանակ իրականացնեն օրենքով սահմանված իրենց լիազորությունները, միջոցներ ձեռք առնեն կանխելու հնարավոր լարվածությունը կանխելու ուղղությամբ, «ռազբորկայի» ինստիտուտն են գործի գցում «զոն նայողի» միջոցով:


Վերը նկարագրված երևույթը դրսևորվել է նախկինում և «զոն նայողների» ինստիտուտը շարունակում է գործել ու անպատժելի մնալ նաև Նոր Հայաստանում:


Այն, որ ներկայացված մեղադրական եզրակացության մեջ դեպքերի նկարագրությունը իրականության հետ իրական առնչություն չունի, դրան կանդրադառնանք դատաքննության ընթացքում. ը իրականացնելու է Դ.Խ.-ի իրավունքների պաշտպանությունը:


 

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 14


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր