Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Ինչպես նախարարը լուծեց Անտառաշատ գյուղի վարչական ղեկավարի նշանակման հարցը » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 21:04 – Ստամբուլի հայաբնակ Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է կատարվել 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ինչպես նախարարը լուծեց Անտառաշատ գյուղի վարչական ղեկավարի նշանակման հարցը

Ֆեյսբուքյան իմ հրապարակումներից մեկում նշել էի, որ 2017 թվականի նոյեմբերի13-ից՝ Կապան խոշորացված բազմաբնակավայր համայնքի կազմավորումից սկսած, իմ հայրենի Անտառաշատ գյուղի նկատմամբ Կապան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ցուցաբերվել էր անօրինական մոտեցում՝ սահմանված կարգով չէր նշանակվել Անտառաշատ գյուղի վարչական ղեկավար՝ խախտվել էին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթները, որոնք պարտադրում են, որ համայնքի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա մեկ վարչական ղեկավար, որը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է: Ինձ անհայտ պատճառներով մեր գյուղի հարցն այդպես էլ չէր լուծվում և այդ վիճակը տևում էր շուրջ 7 ամիս,տեղական ինքնակառավարման որևէ մարմին կամ այդ մարմինը ներկայացնող որևէ անձ 7 ամսվա ընթացքում չէր ուզում այցելել մեր գյուղ, խորհրդակցել գյուղի բնակչության հետ՝ այդ խնդրի լուծման կապակցությամբ: Փոխարենը`հենց սկզբից Անտառաշատի վարչական ղեկավար էր նշանակվել մեկ այլ հարևան գյուղի բնակիչ հանդիսացող վարչական ղեկավարը, որն օրենքի համաձայն չէր կարող նշանակվել և գործունեություն ծավալել մեր գյուղում: Բացի օրենքի խախտում համարվելուց, այս երևույթն ավելի քան երկու հազար տարվա պատմություն և մշտապես տեղաբնիկ-անդրենածին բնակչություն ունեցող մեր գյուղի համար ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ հարց էր:


2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանն ունեցավ նոր իշխանություն: Նոր Կառավարության ձևավորումից հետո մեր գյուղի խնդիրը երկու նախադասությամբ եւ “Զանգեզուր TV “ հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը (https://youtu.be/ftM6dyJDX2M) կցելով էլեկտրոնային փոստի միջոցով անմիջապես ներկայացրեցի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նոր նախարար Սուրեն Պապիկյանին:

Նախարարը շատ օպերատիվ արձագանքեց իմ դիմումին և Կապան համայնքի ղեկավարին առաջարկվեց ապահովել օրենքի պահանջների կատարումը:


Ընդամենը մեկշաբաթյա ժամկետում մենք ունեցանք գյուղի վարչական ղեկավար: Մի քանի օրվա մեջ լուծում պահանջող հարցը չէր լուծվում 7 ամիս շարունակ: Փաստորեն, երկրում իրավիճակի փոփոխությունը դրական ազդեցություն ունեցավ նաեւ իմ հայրենի գյուղի վրա:


Ցավալի է, բայց մեր գյուղի օրինակը հուշում է, որ գյուղերի խնդիրները մեծամասամբ անտեսված էին այս համայնքում կամ դրանց լուծմանը ցուցաբերվում էր կամայական, անձնական, ընտրանքային, սուբյեկտիվ մոտեցում՝ արհամարհած լինելով նաև օրենքի պահանջը:


Ինչու՞ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինը չպետք է կատարի սևով սպիտակի վրա գրված պարզ պահանջը, որի նպատակով համայնքի բյուջեով նախատեսված են միջոցներ և դա անելու համար նույնիսկ կա օրենքով ֆիքսված ծախսերի առանձին տող ունենալու դրույթ, և Ինչու՞ այդ պահանջը շատ արագ իրագործվում է նոր իշխանության, այն է՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջամտությունից հետո:


Մի բան ինձ համար պարզ է՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԷՏԱՏԻԶՄՆ անհրաժեշտություն է: Պետությունը պետք է խիստ հսկողություն սահմանի տեղական ինքնակառավարման համակարգի բոլոր ուղղություններում՝ որքանով դա թույլ կտա Սահմանադրությունը և Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիան, որի բոլոր հոդվածներին միացել է Հայաստանը:


Շնորհակալ եմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին և նախարարության պրոֆեսիոնալ աշխատակազմին՝ հետևողական աշխատանքի համար:

Կցում եմ նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից մի քանի օր առաջ ինձ ուղղված նամակի՝ հեռախոսի էկրանի վրա ֆիքսված պատկերները:


Գրում է Գրիշա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 14


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր