• 19:53 – Թեժ գիծը Երևանի քաղաքապետարանի զարկերակն է 
  • 19:44 – Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կշարունակվի նաեւ ապագայում. Հայկ Մարության 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Մենք պոպուլիզմով չենք զբաղվում. Տիգրան Բալայան

ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում մեղադրող տոնով էր խոսել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունների մասին:


Կոլերովը մասնավարապես ասել էր.«Առաջին հերթին ես հակասական դիրքորոշումներ եմ տեսնում Հայաստանի ներսում: Սկզբից եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարգավորման գործընթացում ԼՂ ներգրավման անհրաժեշտության մասին, իսկ հետո եղավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունն առ այն, որ կարգավորումը տեղի է ունենալու հին կանոնների համաձայն: Երբ Հայաստանը դադարի ինքն իրեն հակասել, երբ ՀՀ ԱԳ նախարարը դադարի հերքել իր ղեկավարին` վարչապետին, այդ ժամանակ մենք կմեկնաբանենք նման հարցերը: Իսկ մինչ դա ՀՀ վարչապետը դիրքորոշում է հայտնել, որը ճիշտ է, լավ, արժանի, անհրաժեշտ, իսկ արտգործնախարարն այն հերքել է….Դուք հստակեցրեք, թե ով է ներկայումս Ձեր գլխավորը` վարչապե՞տը, թե՞ ԱԳ նախարարը, իսկ մենք հետո կմեկնաբանենք: Կրկին պատերազմի մասին, պատերազմ պատրաստվում է, պատերազմի շեմին նման հայտարարությունները, որոնք Մնացականյանն է անում, կարելի է անվանել կապիտուլյացիա, իսկ վարչապետի հայտարարությունները` ադեկվատ»:


Ռուս քաղաքական վերլուծաբանի մեղադրանքների վերաբերյալ Politik.am մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից: ԱԳՆ մամուլի խոսնակն ի պատասխան մեր հարցմանը պատասխանել է.«Մենք պոպուլիզմով չենք զբաղվում, մեր գործը լուրջ բանակցություններն են, որոնց կապակցությամբ մեր սկզբունքներն և դիրքորոշումը հստակ ձևակերպվել են և հրապարակավ հնչեցվել են վարչապետի և արտգործնախարարի կողմից, նաև ամրագրված են կառավարության ծրագրում»,-ասվում է Բալայանի պատասխանում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 36


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր