• 17:00 – Բոլոր ուսանողներին՝ ընդամենը մեկ ամսից այս հարցը կլուծվի 
  • 19:02 – Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Photo. Մանվել Գրիգորյանի որդու դղյակը





2016 թվականին Էջմիածին քաղաքում Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը.  քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ սուտ են այն խոսակցությունները, թե ինքը քաղաքապետ դառնալով կարողացել է բարելավել իր ֆինանսական միջոցները: Էջմիածնի քաղաքապետը անգամ հայտարարել է, որ իրեն սպասարկող մեքենան նա գնել է վարկով և այս պահին գումար է պարտք բանկերից մեկին:


Իրականում Կարեն Գրիգորյանը քաղաքապետ դառնալուց հետո էապես լավացրել է իր ֆինանասական միջոցները և ԱԱԾ կողմից իր հոր՝ Մանվել Գրիգորյանի տարածքներում իրականացրած խուզարկություններըը ցույց տվեցին, որ նրանք մի վարկով  վերցրած մեքենայի փոխարեն տասնյակ թանկարժեք սեփական մեքենաներ ունեն:


Քաղաքապետ դառնալուց  կարճ ժամանակ անց Կարեն Գրիգորյանը ձեռնամուխ է եղել իր երազանքների դղյակը կառուցելու գործին: Էջմիածին քաղաքում քաղաքապետը կառուցել է սպիտակ մեծ առանձնատունը, որը պարսպապատված է սպիտակ քարով: Քաղաքապետի առանձնատունը, ըստ անշարժ գույքի շուկայի մասնագետների արժե մոտ 0,5 միլիոն ԱՄՆ դոլար: Բացի այս առանձնատնից, 2016 թվականին Կարեն Գրիգորյանը ձեռք է բերել երկու կիսակառույց առանձնատներ, որոնք պետք է ավարտին հասցներ  ու հանել վաճառեր:


Ի դեպ, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի՝ 2015 թվականին Կարեն Գրիգորյանը 8 միլիոն դրամով գնել է AUDI Q5 3.2 մակնիշի ավտոմեքենա և 3 միլիոն 100 հազար դրամով վաճառել է TOYOTA COROLLA 1.6 մակնիշի ավտոմեքենա: Իսկ նրա ֆինանսական միջոցները կազմել է ոչ ավել քան 20 միլիոն դրամը:


Հետաքրքիր է Կարեն Գրիգորյանն է իր քաղաքապետի լիազարությունների շնորհի՞վ է դիզել նման կարողություն, թե՞ իր գեներալ հայրն է բանակից գողացված միջոցներով աջակցել որդուն՝ նման կարողության տեր դառնալ:


14172002_678065182368970_1781789349_n 14182376_678065175702304_405015316_n 14182573_678065212368967_529866417_n 14193877_678065192368969_1166970548_n

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 95


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր