• 08:51 – Երևանի կենտրոնում բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը 
  • 17:16 – Խաչատուրովի զինակից ընկերները ՀՔԾ պետից ներողություն են պահանջում 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Մի ծառ է ընկել, բայց դեմներս անտառներ են. Մարուքյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Այսօր ԱԺ-ում, Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիության զրկելու հարցի քննարման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ ծառն ընկել է, կացնավորը շատացել է. «Մի ծառ է ընկել, բայց դեմներս անտառներ են՝ խիտ ու հաստափոր ծառերով։ Պետք չէ ուրախանալ, ոգևորվել, կացինը վերցնել ու հենց այդ մի ծառի վրա հարձակվել։ Մանվել Գրիգորյանի մասին չեմ ուզում խոսել, որովհետև նրան արդեն անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մեջ ենք, ու արդարադատությունը հարցը կլուծի»։


Նա նկատեց, որ ինքը ժամանակին խոսել է զենքի մասին. «Խոսել ենք այն մասին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր զինված են, ու կան մարդիկ, ովքեր զինված չեն, ու այն մարդիկ, ովքեր զինված են, նրանցից կա բնական վախ։ Ասում էի՝ ժողովուրդ, եկեք օրենք ընդունենք ՀՀ-ում՝ լեգալացնենք զենքը, որ բոլորը զենք ունենան, բոլորն իմանան, որ բոլորը հավասար են, ու լինի հավասարների հասարակություն, ոչ թե հասարակության կեսը գիտի, որ մյուս կեսը զենք ունի, ու եթե խելոք չմնա, այս մյուս կեսը կկրակի նրան։ Այստեղ ասում էին՝ այդ ի՞նչ եք դուք առաջարկում, չե՞ք ամաչում, ուզում եք՝ տան-իրար սպանե՞ն։


Հիմա էլ այս հարցին պետք է անդրադառնանք՝ այս լայնամասշտաբ զենքի հայնտաբերման կոնտեքստում, վերջը մենք ի՞նչ հասարակություն ենք ուզում ունենալ՝ պետք է բոլորը զենք ունենա՞ն, թե՞ չունենան, այս հարցը ո՞նց ենք լուծելու, ժողովուրդ ջան։ Մենք չպետք է ունենանք պետության ներսում փոքր պետություններ, պետք է պրոցես սկսենք երկրում, որ իրենց պետության տեղ դրած անձանց օրենքով սահմանված կարգով չեզոքացնեն»։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 55


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր