• 08:51 – Երևանի կենտրոնում բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը 
  • 17:16 – Խաչատուրովի զինակից ընկերները ՀՔԾ պետից ներողություն են պահանջում 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Հադրութում գեներալ Մանվելն իր խմբով եկել է, զինվորներին հայհոյել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» շարժման հեղինակ, «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հ/կ ղեկավար Մանուել Մանուկյանը՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկությանը նշեց. «Մենք շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր անում են այսպիսի բացահայտումներ»:


Նա ասաց, որ մինչև վերջ նոր կառավարության և վարչապետի կողքին են, միայն խնդրում են մինչև վերջ գնալ։


Լրագրողները հետաքրքրվեցին, թե ապրիլյան պատերազմի օրերին, երբ ինքը ժամկետային զինծառայող էր, սննդի խնդիր ունեցե՞լ են։


«Կար սնունդ, այնպես չէ, որ մարդ սովամահ է լինում, բայց այն, ինչ պետք է գար, չի գալիս։ Մինչև վերջին զինվորին հասցնելու կետը պետք է հսկողություն սահմանվի։ Այդ ժամանակ Գերմանիայից կապվել էին ինձ հետ ու ասում էին, որ ուզում են անձամբ զորամաս սնունդ ուղարկել։ Ինչքան վիրավորական էր ինձ համար, որ երբ զինվոր ես, առաջնագծում ես, ու քո թիկունքի մարդկանց չեն վստահում»,- ի պատասխան՝ ասաց նա։


Ինչ վերաբերում է գեներալի առանձնատանը հայտնաբերված նամակներին, նա հետևյալն ասաց. «Որ դու բացում ես նամակը, երեխան գրել է՝ իմ զինվոր ջան, դա մեծ ոգևորություն է։ Կարող է՝ այդ կոնֆետը չուտես, բայց այդ նամակից հետո քեզ երկրի տեր ես զգում, մեծ պատասխանատվության առաջ ես կանգնած»։


Ապրիլյան պատերազմի մասնակիցը հայտարարեց նաև, որ գեներալ Մանվել Գրիգորյանն ապրիլյան պատերազմի ժամանակ հարձակվել է զինվորների վրա, հայհոյել նրանց. «Հադրութում զինվորները ճանապարհին կանգնած են եղել, նա իր խմբով եկել է, ճանապարհը նեղ է եղել, և իջել է ու զինվորներին հայհոյել, բախում է եղել նրանց միջև, բայց նա պետք է իջներ, հարցներ՝ զինվորներ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞վ օգնենք»։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 64


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր