• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

ԱԱԾ-ականները բերմա՞ն են ենթարկել Մանվել Գրիգորյանին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Էջմիածնի երկրապահ կամավորական միության գրասենյակի տարածքից:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ շենքից, նրանց ուղեկցությամբ նստեց մեքենան: Մանվել Գրիգորյանի հետ էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, ով ցանկանում էր նույն մեքենան նստել, սակայն նրան թույլ չտվեցին:


ԱԱԾ աշխատակիցներից մեկը Սեյրան Սարոյանին խորհուրդ տվեց հետևի մեքենան նստել: Սեյրան Սարոյանն իր մեքենայով հետևեց նրանց:


Երբ Մանվել Գրիգորյանին տանող մեքենան հեռանում էր, մի կին փորձում էր խոչընդոտել` կանգնելով մեքենայի դիմաց: ԱԱԾ աշխատակիցները հեռացրին կնոջը, և մեքենան շարժվեց:


«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակը, անդրադառնալով հարցին, թե ո՞ւր են ԱԱԾ աշխատակիցները տարել Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին, նշեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել: «Օրվա ընթացքում մենք հայտարարություն կտարածենք և պարզաբանում կտանք»,- ասաց Գալստյանը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 31


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր