• 15:24 – Իվետա Տոնոյանը հերքում է | «Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». 
  • 06:55 – Արմավիրի քաղաքապետը հրաժարակա­նի դիմում է ներկայացրել 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 15:24 – Իվետա Տոնոյանը հերքում է | «Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Հսկայական գումարներ եք տվել ամենամեծ կոռուպցիոներների ձեռքը, ասել եք՝ պայքարեք ձեր դեմ. Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին

Եվրամիությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կարևոր գործընկեր է: Այս մասին «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


Նա անդրադարձավ քննարկվող թեմայի ձևակերպմանն՝ ասելով, որ այն շատ դիպուկ է: «Ալեկոծ բառը, այո, կարող է շատերի մոտ տագնապի ասոցիացիաներ առաջացնել, բայց ՀՀ համար սա տեղին բառ է: Մենք այնքան երկար ենք ապրել գարշահոտ ճահիճում, որ մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ էր այս ալեկոծությունը»,- ասաց Ն. Զոհրաբյանը:


Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը պետք է հասկանա, թե որտեղ է հասել Եվրամիության հետ համագործակցությունում: «Մենք կարևոր փուլ ենք ապրում, մեր երկրի համար լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում, և ես կցանկանամ, որ դրանք տեղի ունենան մեր մտածելակերպում ևս:


Փոփոխությունները կան, բայց մտածելակերպը չի փոխվում, ուստի ամեն մեկս պետք է փոխվենք, եթե մենք դիմացինից պահանջում ենք լինել առաջամարտիկ, քայլ անել, ապա պետք է ինքներս անենք»,- կարծում է Ն. Զոհրաբյանը:


Պատգամավորը կարևորեց քաղաքական կոնսենսուսը, որը կա Հայաստանում եվրոպական վեկտորի վերաբերյալ: Ըստ նրա՝ Արևելյան գործընկերության ծրագրի երկրների շարքում Հայաստանը առանձնահատուկ տեղ պետք է գրավի Եվրամիության համար: «Հայաստանը տարբեր է, Հայաստանը ցույց տվեց, որ տարբեր է: Չեմ ասում՝ լավն ենք կամ վատն ենք, չէ, մենք ուրիշ ենք, մենք կարողացանք տոտալիտար աքցանների պարագայում հեղափոխություն անել այն դեպքում, երբ մարդուն սարքել են ստրուկ, 10,000 դրամ են շպրտել, ուղեկցել քվեախցիկ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:


Վերջինս համարում է՝ Հայաստանի համար կան մի քանի մարտահրավերներ, որոնցից մեկը կոռուպցիան է: Պատգամավորի խոսքով՝ որտեղ ձեռք են տալիս՝ սկսած փոքր մանկապարտեզից մինչև բարձրագույն իշխանության օղակներ, կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվում:


«Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ դուք, հարգարժա՛ն դեսպան, երբ ԵՄ հսկայական գումարները ուղղել եք իբր կոռուպցիայի դեմ պայքարին, դրանք տվել եք ամենամեծ կոռուպցիոներների ձեռքը, ասել եք, թե ակնկալում ենք, որ պայքարեք ձեր դեմ: Որոշակի սխալներ եղել են ձեր կողմից: Ահազանգում էինք, ասում էինք՝ մի տվեք նախարարություններին գումար, դրանք գնում են՝ ֆեյք հկ-ների անձնական բարեկեցությունը զզարգացնելու համար, անարձագանք էիք թողնում: Ինձ զարհուրեցնում է կոռուպցիոն շղթայի այս մակարդակը, որոնք դեռ ծաղիկներ են»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:


Ըստ պատգամավորի՝ Հայաստանն ունեցել է «պադոշ» կառավարություն, և խորհրդարանը չի կարողացել աշխատել գործադիր մարմնի հետ, որովհետև վերջինս ԱԺ-ն ընկալել է որպես «կնոպկա», և հիմա նոր հարաբերություններ կառուցելու ժամանակն է:


Նա շեշտեց, որ պետք է անցնեն կռապաշտության ժամանակները, և, եթե ուզում ենք, որ լինի զարգացում, ապա հրապարակային պետք է գործենք: «Մեր երկիրը քանդել են պատերի տակ խոսելը, ստվերը, կուլուարները»,- հավելեց Զոհրաբյանը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 15


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր