• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 19:30 – Բալը ձյան տակ 

Այս հերոսությունների մասին սերունդներին պատմելը մեր պարտքն է

 Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց մարշալ, Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությանը Փառքի Բլուրում:


Նա իր խոսքում նշեց, որ մեծ հպարտությամբ է գտնվում այստեղ: «Ես առանձնահատուկ երջանիկ եմ զգում Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել խորհրդային հերոս, մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի նվիրաբերման արարողությանը»,- ասաց նա:


Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ Համազասպ Բաբաջանյանի անունն իր արժանի տեղն է գրավում սովետական բարձրաստիճան զինվորականների շարքում:


«Ամբողջ պատերազմի ընթացքում Համազասպ Բաբաջանյանը և նրա ղեկավարած ուժերը ազատագրել են քաղաքներ»,- ասաց նա: Վարչապետ նշեց նաև, որ որպես հայ ազգի ներկայացուցիչ՝ դրսևորել է պատասխանատվություն և հերոսություն՝ դառնալով Հայրենական մեծ պատերազմի լավագույն տանկային հրամանատարներից:


«Ուզում եմ հատուկ նշել, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը գրված է հայ ժողովրդի հերոսական պատմության էջերում՝ Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսական մարտերին կռվողների անունների հետ, որոնց հարյուրամյակը Հայաստանը նշեց մեկ ամիս առաջ»,- ասաց նա:


ՀՀ վարչապետի խոսքով՝ մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությունը վկայությունն է այն բանի, որ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն հարգում են Հայրենական պատերազմի հերոսներին, այլ նաև նրանց մասին հիշողությունը փոխանցում են սերնդից սերունդ:


«Հայրենական պատերազմից չվերադարձավ նաև իմ պապը, ում անունը ես եմ կրում: Մեր պարտքն է այս հերոսությունների մասին պատմելը մեր սերունդներին, ինչպես նաև՝ ապահովելը մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը»,- ասաց նա:


Ելույթ ունեցավ նաև Լարիսա Բաբաջանյանը՝ Համազասպ Բաբաջանյանի դուստրը: Նա շնորհակալություն հատնեց ՀՀ ղեկավարությանն ու դեսպանությանը, որ նման «մեծ նվեր» են մատուցել:


Փաշինյանին այստեղից ճանապարհեցին՝ «դուխով», «Նի՛կոլ, վարչապե՛տ» վանկարկումներով:


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է և «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և մեկնարկային՝ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղին:


Այցի շրջանակներում նա հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսօր ավելի վաղ նա եղել է Մոսկվայի հայկական եկեղեցում և Մոսկվայի հայկական Գր. Նարեկացու անվան վարժարանում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 40


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր