• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 08:30 – Գազարով թխվածքաբլիթ 

Ծառուկյանի դեմ մշակված ՀՀԿ-ական ծրագիրը Փաշինյանը չպետք է կյանքի կոչի

Հայաստանի վերջին տարիների իշխանությունների համար իրական մղձավանջ է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը: ԲՀԿ առաջնորդը ունի հանրային մեծ վստահություն ու իշխանություններն անում էին ամեն բան, որպեսզի հնարավորինս նվազեցնեն իր հանրային հեղինակությունը: Նախորդ իշխանության ներսում այս առումով ամենամեծ «առաջընթացը» արձանագրեց Կարեն Կարապետյանը:


Նախկին վարչապետն իր և իր ներկայացրած իշխանության  մղձավանջը մեղմացնելու համար հանդես եկավ նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր,  Բարեգործության մասին օրենքում  փոփոխություններ իրականացնել:


Ըստ օրենքում կատարված փոփոխությունների, սահմանվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Օրենքի նախագիծը կառավարության նիստում ընդունվել է ապրիլի 12-ին և ըստ պաշտոնական հաղորդագրության, նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության պահանջներին։ Սահմանվում է նաև, թե որն է բարեգործությունը և ինչպես պետք է այն գրանցել։


Օրենքի այս փոփոխությունների կոնկրետ նպատակը Գագիկ Ծառուկյանի բարեգարծական ծրագրերի ծավալների կրճատումն էր: Իշխանությունների համար այլ ելք չէր մնացել: Նրանք իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով վերից վար ստուգումներ էին իրականցրել Ծառուկյանին պատկանող ընկերություններում և չէին կարողացել գտնել մի այնպիսի մութ կետ, որով կարողանային ստվերել նրա հեղինակությունը:


Գագիկ Ծառուկյանն իր տարիների աշխատանքով ապացուցել է, որ բարեգործության հետևում ինքը քաղաքական ենթատեքստ չի թաքցնում: Չպետք է մոռանալ, որ Ծառուկյանը կրկնապատկեց իր բարեգործական ծրագրերը այն ժամանակ, երբ իր համար փակել էր քաղաքականության էջը: Իր այս քայլը խոսում էր մարդու տեսակի մասին: Ծառուկյանը  այլևս ապացուցելու կարիք չունի, որ իր համար բարեգործությունը կենսակերպ է: Չկա մի հայ գործարար, որը այսքան տարի շարունակ և այս ծավալների բարեգործություն իրականացնի:


Այս ամենի ֆոնին տարօրինակ է նաև Փաշինյանի կառավարության կեցվածքը: Նորանշանակ կառավարությունը պետք է անի ամեն բան, որպեսզի չեզոքացնի ՀՀԿ-ի կողմից ընդդիմադիր ուժերի և գործիչների դեմ լարած թակարդները: Այս համատեքստում վստահաբար կարելի է ասել, որ Փաշինյանի կառավարությունը պետք է հրաժարվեր Կարեն Կարապետյանի կառավարության այս նախաձեռնությունից:


 Ու եթե, ի վերջո, Փաշինյանի կառավարությունը որոշի կյանքի կոչել ՀՀԿ-ական այս նախաձեռնությունը, ապա բազմաթիվ հարցեր կառաջանան, որոնց պատասխանին կսպասեն հազարավոր քաղաքացիներ, ովքեր նաև աջակցել են Փաշինյանին գալ իշխանության:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 41


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր