Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 08:30 – Ընդհատակյա շարժման առաջնորդները միջնորդություն են ներկայացրել դատարան. փաստաբան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին

ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ուժի մեջ է մտել հունիսի 1-ին: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:


«Համաձայնագիրը ներառում է քաղաքական, առևտրային և այլ բնագավառներին վերաբերող հարցեր՝ շրջակա միջավայրից մինչև գնումների ընթացակարգերը, որոնք արտացոլում են այն փաստը, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունները համապարփակ են, և որ նշանակալի ներուժ կա ընդլայնված համագործակցության համար», — ասվում է հաղորդագրության մեջ:


«Համաձայնագիրը կոչված է շոշափելի օգուտ բերելու Եվրամիության և Հայաստանի քաղաքացիներին: Դա կիրագործվի, օրինակ, ուժեղացնելով համագործակցությունն անվտանգությանն առնչվող հարցերում, բարելավելով ներդրումների համար ստեղծված պայմանները և խթանելով աշխատատեղերի աճը», — նշվում է հաղորդագրության մեջ, որում ասվում է նաև, որ Հայաստանն ու ԵՄ-ն կանոնավոր քաղաքական երկխոսություններ կունենան՝ աշխատելու այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ներքին բարեփոխումները, համագործակցությունը տրանսպորտային, էներգետիկ, բանկային, ֆինանսական ծառայությունների ոլորտներում:


Նշվում է, որ համաձայնագիրն արդեն վավերացվել է Հայաստանի կողմից և ներկա պահին պետք է վավերցվի ԵՄ անդամ երկրների կողմից:


Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացի և ԵՄ-ի շրջանակներում ընթացակարգերի ավարտվելուց հետո:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 153


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր