• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները և «փողով միտինգավորները» պահանջում են ազատ արձակել Մասիսի քաղաքապետին

ԱԺ Հանրապետական խմբակցության ութ պատգամավոր դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ միջնորդելով զանգվածային անկարգությունների գործով մի քանի ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը։


Մեր տեղեկություններով  Հանրապետական խմբակցության ութ պատգամավոր խնդրում է, որ կասկածյալներ Գոռ Խաչատրյանին, Սարգիս Սահակյանին, Կարեն Օհանյանին, Դավիթ Համբարձումյանին, Գևորգ Համբարձումյանին ազատ արձակեն իրենց անձնական երաշխավորությամբ։


Միջնորդության ձևաթղթի տակ ստորագրել են ՀՀԿ խմբակցությունից  Մուրադ Մուրադյանը, Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մելիքյանը, Էդուրադ Շարմազանովը, Արայիկ Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը։

Հավելենք, որ այսօր Մասիսի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում արվել էր գրառում , ի պաշտպանություն վերջիններից, ովքեր կարծում են, որ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետին ձերբակալելու համար որևէ իրավական հիմք չկա և այդ առիթով բողքի ակցիա կազմակերպելու կոչով հանդես եկել:


Պետք է նկատել, որ Մասիսի քաղաքապետը իրական աջակցություն չունի հասարակության շրջանում: Անգամ իր քաղաքի բնակիչներն են հոգնել նրա գործունեությունից: Իսկ այսօր ի աջակցություն իրեն տեղի ունեցած բողոքի ակցիաների համար քաղաքապետի հարազատները գումարով են մարդ հավաքել:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 115


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր