• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Որտեղի՞ց 500 միլիոն արժեցող առանձնատուն. ԱԱԾ-ն կայցելի՞ Գագիկ Բեգլարյանին

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է, որ առաջիկայում կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: Այդպիսի գործընթաց սկսելու մասին շուտով հայտարարություն կլինի, իսկ հստակ քայլերն էլ կմեկնարկեն մայիսի 23-ից հետո:


ԱԱԾ պետի հայտարարությունից հետո ամենաաղմկահարույց դեպքը կապված է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված Ալեք Հոլդինգ ընկերության հետ: Այս աղմկահարույց բացահայտումներ դեռևս տեղի չեն ունեցել: Սակայն Հայաստանում ապօրինի հարստացած կամ նման կասկած առաջացնող կենսագրություն ունեցող պաշտոնյաների թիվը քիչ չէ ու Politik.am-ը իմի բերելով իր նախկին նախկին հրապարակումները կփորձի ներկայացնել այն պաշտոնյաներին, որոնց գործունեությունը պետք է ստուգեն ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները:


Ապօրինի հարստացած կամ գոնե նման գործունեության մեջ կասկածվող նախկին պետական պաշտոնյա է Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Նրա մասին քիչ չեն հրապարակումները, որտեղ խոսք է գնումտարբեր կոռուպցիոն սկանդալների մասին: Չպետք է մոռանալ նաև Հյուսիս-հարավ  ճանապարհի համար նախատեսված գումարների մեծ մասը փոշիացվեցին հենց նրա նախարար եղած ժամանակ:


Նախկին նախարարի  կնոջ 2015 թվականի հայտարարագրում նշված է, որ նա գնել է առանձնատուն, որն արժեցել է 500 մլն դրամ և հողամաս 27 870 966 դրամով: Նախարարի կինը նույն տարում հայտարարգրել է 30 մլն դրամ և ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամական միջոց, իսկ  նախարարի տիկնոջ եկամուտը կազմել է 20 մլն դրամ:


Իսկ ահա նույն տարում էթիկայի հանձնաժողով ներկայացրած Գագիկ Բեգլարյանի հայտարարգրի  համաձայն նախարարը 2014 թվականին ունեցել է 540 453 000 դրամ և 92 000 դոլար: Նույն տարում նրա եկամուտները կազմել են ավելի քնա 5 մլն դրամ, որը նա ստացել է աշխատավարձից:


Բեգլարյանի նախարարական գործունեությունը բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս ու եթե ԱԱԾ-ն իրականում պայքարում է ապօրինի հարստացած պաշտոնյաների դեմ, ապա պետք է նաև փորձի հասկանալ, թե որտեղից նախկին նախարարին նման դրամական միջոցներ իր պաշտոնավարման տարիներին: Մենք չենք պնդում, որ նա ապօրինի է հարստացել, սակայն ունենք լեգիտիմ կասկածներ, որ նա կարող է այդ ճանապարհով հարստանալ:


Գագիկ Բեգլարյանի և իր ընտանիքի անդամների ֆինանսական շարժն է անգամ կասկածելի: Օրինակն նրա կինը, որը ըստ հայտարարգրի առանձնատուն է գնել 500 միլիոն դրամով, սակայն ըստ նույն առանձնատան կադաստրային արժեքի այն ներկայացրել է 398 մլն դրամ: Թվերի այս անհամապատասխանությունը կարող է վկայել նաև փողերի լվացման մասին:


Լուսանկարում Գագիկ Բեգլարյանի առանձնատունն է, որը գտնվում է Արաբկիր համայնքում

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 171


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր