• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Ալեքսանյանը կկորցնի «Երևան սիթի»-ների ցանցը. նորից կանացի ներքնաշորեր կարող է վաճառել

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին տեղեկատվություն է հրապարակել, որում բացահայտում է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ը կողմից ստեղծված  հարկերից խուսափման մեխանիզմ, որը պետությանը տասնյակ միլիարդ դրամների վնաս է հասցրել: 


Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:


Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր նրանք , ովքեր պետությանը չարամտորեն վնաս են հասցրել, ապա ինքնակամ հաշվարկ կատարեն ու վերադարձնեն հասցված վնասը, հակառակ պարագայում վնասը  կփոխհատուցի ԱԱԾ-ն և այն բավական ցավոտ կլինելի: Ստացվում է Սամվել Ալեքսանյանը այն գործարարներից էր, ովքեր չեն ցանկացել ինքնակամ վերադարձնել պետությանը հասցված վնասը ու հիմա ստիպված է ԱԱԾ ցավոտ գործողության արդյունքում այդ քայլն անել:


ԱԱԾ բացահայտումից հետո, Սամվել Ալեքսանյանը պարտավոր է պետությանը վերադարձնել միլիարդավոր դրամներ: Չմոռանանք, որ անգամ սահմանված 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարելով ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ՝  Ալեքսանյանի ընկերություն այնուամենայնիվ երրորդ խոշոր հարկատուն էր: Ու եթե ԱԱԾ-ն պետությանը վերադարձնի այս տարիներին չմուծված 18 տոկոս հարկերը ու դրա չվճարման հետ կապված տույժերը, ապա Ալեքսանյանի վիճակը բավական ծանր կլինի:


Ալեքսանյանը չի կարողանա նախկինի նման պահել բոլոր սուպերմարկետներն ու այլ բիզնեսները: Նա ստիպված է վաճառել դրանց մեծ մասը, եթե ոչ ամբողջը, որպեսզի կատարի իր պարտավորությունները պետության առաջ: Եվ գուցե մոտ ապագայում մենք նրան նորից տեսնենք կանանցի ներքնաշորերի մանրածախ վաճառք իրականացնելիս, ինչպես տարիներ առաջ սկսել էր իր գործունեությունը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 51


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր