• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Սարգսյանը ի վերջո կհեռանա՞ ՀՀԿ ղեկավարի պաշտոնից


Համաժողովրդական շարժման ամենաթեժ օրերին՝ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, իր հրաժարականից մի քանի օր անց, հանդես եկավ մի ուշագրավ հայտարարությամբ: Դիմելով իր կուսակցիցներին նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը ասել էր.«Հարգելիներս,





Ստիպված եմ մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա:



 



Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:



 



Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը:



 



Հարգանքով, Սերժ Սարգսյան»:



 



Հայտարարությունից հետո, բոլորի համար պարզ դարձավ, որ նախկին վարչապետը կհրաժարվի նաև կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչը սակայն այդպես էլ տեղի չունեցավ։



 



Բոլորին է հայտնի, որ Սերժ Սարգսյանը սիրում է մեկ բան ասել՝ մեկ ուրիշ բան անել։ Նախկին վարչապետի խոսքն ու գործը հաճախ էին հակասությունների մեջ մտնում: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը տարիներ առաջ հայտարարել էր, որ ինքը այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում, սակայն 2018 ապրիլին, երբ ավարտվեց իր նախագահական ժամկետը նա փորձեց և մեկ շաբաթով դարձավ նաև վարչապետ: 



 



Ակնհայտ է, որ ՀՀԿ-ականները կփորձեն նաև այլ կերպ ներկայացնել իր կուսակիցներին ուղղված այս հայտարարությունը, սակայն բոլորի համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը չպահեց նաև իր այս խոստումը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 52


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր