• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Միհրան Պողոսյանը՝ «վենդետայի» զոհ. «գարշոկ» խլող գեներալը

Երեկ, Աժ պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր․ «Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել իմ օգնական Ա. Իսոյանին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իրավապահ մարմինների այս քայլը բացարձակապես չի տեղավորվում իշխանությունների հայտարարած բացառապես արդարության առաջնահերթության սկզբունքով առաջնորդվելու և

«վենդետաները» բացառելու տրամաբանության մեջ։


Եթե իմ օգնականը, այնուհանդերձ, որևէ կերպ մասնակից է եղել տվյալ միջադեպին, միևնույն է նրան կալանավորելու որոշումը հակասում է նախադեպային իրավունքի դրույթներին։ Նմանատիպ զանցանքների պարագայում մինչ այս կալանավորում չի կիրառվել»,-նշվում է հայտարարության մեջ։


Փաստորեն ի՞նչ է ստացվում, ըստ Պողոսյանի՝ մարդկանց ծեծի ենթարկելը և/կամ ուրիշների գույքը ոչնչացնելը, ինչը կատարվել է մի քանի անձանց կողմից և ուղեկցվել է բացահայտ խուլիգանությամբ (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով), պետք է անպատիժ մնար, որպեսզի Միհրան Պողասյանը դա չդիտարկեր «վենդետա»։


Կամ կարելի է ենթադրել, որ նախկին իշխանությունների ժամանակ, Պողոսյանը և իր շրջապատը նման արարքների դեպքում չեն պատժվել ու դրա համար է որ այժմ նա այսքան զարմացած է։ Իսկ գուցե Միհրան Պողոսյանը արդարության մասին խոսելուց առաջ հիշի, որ իր ԴԱՀԿ պետ լինելու տարիներին հարկադիր կատարողները անապահով ընտանիքներից անգամ մանկական «գարշոկ» էին խլում: Այնպես որ գոնե  «գարշոկ» խլող գեներալը թող չխոսի արդարության բացակայությունից:


 

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 99


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր