• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Video. Ես սպասում էի այս հանդիպմանը: Մենք, իրոք, պետք է խոսենք. Ա. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մինսկի և Երևանի միջև հարաբերություններում խնդիրներ չկան և չեն լինի:


«Ես սպասում էի այս հանդիպմանը: Մենք, իրոք, պետք է խոսենք: Դժվար թե մենք կարողանանք կարճ ժամանակում քննարկել բոլոր խնդիրները, որոնք կան աշխարհում և մեր շուրջ: Չեմ կարծում, որ մեր հարաբերություններում կան կամ կլինեն որևէ խնդիրներ», — ասել է Լուկաշենկան, փոխանցում է РИА Новости-ն:


Բելառուսի նախագահը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի նոր վարչապետին մանրամասնորեն պատմել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, Եվրասիական տնտեսական միության գործունեության մասին:


«Շատ կարևոր է, որ դուք ինձանից լսել այն, ինչը վերաբերում է Բելառուսին և մեր վերաբերմունքի՝ն եղբայրական հայ ժողովրդի և ձեր պետության հանդեպ: Հետևաբար, սա շատ կարևոր հանդիպում է», — ասել է Լուկաշենկան:


Նա ևս մեկ անգամ շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան այդ պաշտոնում:


«Դուք կարող եք հույս դնել մեզ վրա, ինչպես և նախկինում: Մեր քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ երբեք չի փոխվի: Դա ես Ձեզ խոստանում եմ: Դա կլինի նույնքան կառուցողական և բարեկամական», — վստահեցրել է Լուկաշենկոն:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 105


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր