• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Շիրակ Թորոսյանը իր մանդատը վայր չի դնի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ոչ ՀՀԿ-ական պատգամավորներ Շիրակ Թորոսյանի ու Ֆելիքս Ցոլակյանի դեմ ՀՀԿ ներսում դժգոհության ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ մայիսի 8-ի ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնում նրանք կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը` առանց համաձայնեցնելու գործընկերների հետ: Հիմա ՀՀԿ-ականները փորձում են ամենատարբեր միջոցներով ստիպել, որ նրանք վայր դնեն մանդատը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակ Թորոսյանը պնդել է. «Ես քվեարկել եմ իմ խղճի մտոք և իմ ցանկությամբ: Դա իմ անձնական որոշումն է եղել, որը հիմնված է եղել «Ջավախք» հայրենակցական միության իմ թիմի, իմ ընտրողների, ջավախահայերի ցանկության վրա»:


Նա նաև նշել է, թե վայր չի դնելու մանդատը. «Իմ պատգամավորական մանդատն ինձ իմ ընտրազանգվածն է տվել: Ու ես տրամադրված չեմ այժմ խմբակցությունից դուրս գալու: Եվ ասեմ նաև, որ ես շարունակելու եմ նման ձևով որոշումներ կայացնել»:


Նշենք, որ Շիրակ Թորոսյանը ՀՀԿ խմբակցության միակ պատգամավորն էր, որ դեռ 2008թ. հայտարարել էր՝ մարտի 1-ից հետո կալանավորվածները քաղբանտարկյալներ են: Այն ժամանակ էլ նրա հայտարարությունից հետո ՀՀԿ-ում շատ էին նեղստրել»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 68


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր