• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Արա Պապյա՞ն, թե՞ Թևան Պողոսյան. ո՞վ կլինի Փաշինյանի կառավարության ԱԳ նախարարը

Նիկոլ Փաշինյանի  ՀՀ կառավարության ղեկավար ընտրվելուց հետո ակտիվ քննարկումներ են սկսել, թե ինչպիսին է լինելու նրա նախարարական թիմը: Այս պահին դեռևս հստակություն չկա, թե որ ուժերից և կոնկրետ ովքեր կհայտնվեն նոր կառավարության կազմում, սակայն քննարկումների ժամանակ հնչում են տարբեր անուններ:


Փաշինյանի համար կառավարությունում առանցքային պետք է լինեն ուժային կառույցների ղեկավարները և Արտաքին գործերի նախարարությունը, քանի որ նրանք են ապահովելու երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և դիմակայելու արտաքին մարտահրավերներին, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առաջ:


Հայտնի է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում քննարկվում է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի թեկնածությունը: Նրա անունը շրջանառության մեջ է դրել հենց Փաշինյանի թիմակից, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը:


Կարևոր է նաև, թե ով է զբաղեցնելու ԱԳ նախարարի պաշտոնը: Այստեղ տարբեր անուններ են հնչում: Շատերը կարծում են, որ ԱԳ լավ նախարար կարող է լինել Թևան Պողոսյանը, քանի որ նա ունի բավական լավ կրթություն և դիվանագիտական հմտություններ, ինչը ապացուցվել է մի քանի անգամ ներքաղաքական խնդիրների հարթման ընթացքում: ԱԳ նախարարի թեկնածուների թվում նշվում է նաև դիվանագետ Արա Պապյանի անունը: Նախ Պապյանը մասնագիտացված դիվանագետ է, եղել է Կանադայում ՀՀ դեսպանը ու բավական լավ է պատկերացնում ՀՀ շահերը: Նա նաև Հայաստանի արտաքին դիվանագիտության մասով ունի հետաքրքիր լուծումներ, որոնց մասին երկար տարիներ խոսել է իր հրապարակային ելույթներում:


Իհարկե այս անունները հնչում են քաղաքացիների քննարկումներում և դեռ հստակ չէ, արդյո՞ք Փաշինյանը դիտարկում է սույն գործիչների թեկնածությունը, սակայն այս երկու թեկնածուների դեպքում էլ նոր կառավարությունը կարող է շահել: Երկու գործիչներն էլ ազնիվ հեղինակություն ունեն և երբեք կասկածելի պատմությունների մեջ չեն հայտնվել:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 72


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր