• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս շուտ

Մայիսի 8-ին ՀՀ խոհրդարանը ընտրեց Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ: Հիմա ներքաղաքական դաշտում ամենաքննարկվող թեման առաջիկայում ձևավորվելիք նոր կառավարությունն է:


Նոր ձևավորվելիք կառավարությունը լինելու է անցումային: Ժամանակավոր կառավարությունը  փորձելու է ստեղծել պայմաններ , օրինական արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցնացնելու համար:


Ժամանակավոր կառավարության առաջնային և կարևոր անելիքների թեմայի շուրջ Politik.am-ի թղթակիցը զրուցեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Քաղաքագետը մեզ հետ զրույցում նկատեց, որ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ժամանակավոր կառավարության սկզբնական աշխատանքերի վերաբերյալ` իր համար ընդունելի են.«Լրջագույն խնդիր ունենք ներկրման բլոկում, որտեղ ինչպես գիտենք մենաշնորհներ են գործում: Գազ գնի ձևավորման հետ կապված խնդիրներ կան  և այսօրինակ այլ խնդիրներ , որոնք պետք է ուսումնասիրվեն և կարգավորվեն:


Կան խնդիրներ, որոնց կարգավորումը տնտեսությանը շնչելու հնարավորություն կտա»,-նշեց քաղաքագետը, զուգահեռաբար շեշտելով, որ անհապաղ պետք է սկսել պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ առանց նոր խորհրդարանի առաջ գնալ հնարավոր չի լինի :


«Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն և օրենսդիր մարմնում դրա ընդունումը հնարավոր դարձնելուն, այն պարագայում երբ Հանրապետական խմբակցությունը դեռևս մեծամասնություն է ` իհարկե խնդիրներ կառաջանան:


Այդ պարագայում, քանի որ Նիկոլ Փաշինյանը վայելում է համընդհանուր ժողովրդական վստահություն, ժողովուրդը նորից փողոց դուրս կգա և հանրաքվեի միջոցով այդ հարցը ևս կկարգավորվի»,-ընդգծեց Գրիգորյանը հավելելով, որ կա ևս մեկ վատ հանգամանք, եթե ԱԺ-ն չընդունի կառավարության ծրագիրը, ապա դրանից 1 տարի հետո պետք է նշանակվեն արտահերթ խորհրդանական ընտրություններ, ինչը անընդունելի է, քանի որ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս մոտ ժամանակներում ` երկու-երեք ամսվա ընթացքում, հանրապետական կուսակցությանը թույլ չտալով օգտագործել իր լծակները ընդդեմ Փաշինյանի:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 57


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր