Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Գազի Հովոյի օրինախախտ որդիները պետք է հեռանան իրենց պաշտոններից » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 12:54 – ՊՆ կապիտանը յուրացրել է զորամասին հատկացված 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Գազի Հովոյի օրինախախտ որդիները պետք է հեռանան իրենց պաշտոններից

Ապրիլի 21-ին, Արտաշատ քաղաքի մոտակայքում բռնություն կիրառվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկատմամբ: Դեպքից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ բռնություն կիրառողը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմ Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի տղաներն էին, որոնք  Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո պաշտոնական լուրջ առաջխաղացում ունեցան: 2016 թվականին Կարեն Կարապետյանի կառավարությունը իրար միացրեց  Վեդիի եւ Արտաշատի ՋՕԸ-ները և հանձնեց Գազի Հովոյի որդիներից Արթուր Ղազարյանի ղեկավարմանը, իսկ ահա նրա մյուս որդին Կարեն Ղազարյանը 2018 թվականին դարձավ Արտաշատի փոխքաղաքապետ ու ըստ մամուլի հրապարակումների փաստացիորեն հենց ինքն էր ղեկավարում քաղաքը և ոչ թե  քաղաքապետ Կարեն Բենիամինյանը:


Իշխանափոխությունից հետո Գազի Հովոյի որդիներին այդքան էլ լավ ապագա չի սպասում: Նրանք պետք է պատասխան տան լրագրողի և ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու համար ու պետք է հրաժեշտ տան իրենց զբաղեցրած պաշտոններին, քանի որ մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն, նրանք այդ պաշտոնները իրենց անձնական շահերին էին ծառայեցնում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 38


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր