Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Իրանում թուրքական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել․ ուղևորների թվում է եղել հայտնի գործարարի դուստրը » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 12:54 – ՊՆ կապիտանը յուրացրել է զորամասին հատկացված 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Իրանում թուրքական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել․ ուղևորների թվում է եղել հայտնի գործարարի դուստրը

Իրանի արևմտյան շրջանում թուրքական ուղևորատար ինքնաթիռ է վթարվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրանական աղբյուրը:


Օդանավը չվերթ էր իրականացնում Շարժայից Ստամբուլ: Ավիավթարը տեղի է ունեցել Իրանի Չեհարմեհալ և Բահտիարիա նահանգում: Գետնին հպվելուն պես օդանավը բռնկվել է: Դեպքի վայրը գտնվում է լեռնային շրջանում, այդ իսկ պատճառով փրկարարներից 3-4 ժամ կպահանջվի ինքնաթիռին հասնելու համար։


Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 11 մարդ։ Ըստ թուրքական աղբյուրների՝ ինքնաթիռում եղել է հայտնի թուրք ձեռնարկատեր Հուսեյն Բաշարանի դուստրը, նրա 7 ընկերներն ու անձնակազմի 3 անդամները։


Թուրքական մասնավոր Bombardier Challenger 600 ինքնաթիռը ռադարներից անհետացել է Երևանի ժամանակով ժամը 18։40-ին։


Ավիավթարի հնարավոր պատճառների թվում նշվում են եղանակային վատ պայմաններն ու շարժիչի բռնկումը։




 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 84


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր