Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Մոլդովահայերը մնացել են մենակ իրենց խնդիրների հետ. ՀՀ հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների անտարբերությունը » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 21:04 – Ստամբուլի հայաբնակ Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է կատարվել 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Մոլդովահայերը մնացել են մենակ իրենց խնդիրների հետ. ՀՀ հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների անտարբերությունը

Ինչպես կավարտվի մոլդովահայերի անհավասար պայքարը Մոլդովայում, դեռ պարզ չէ. նրանք միայնակ են, փոքրաթիվ, բայց վստահեցնում են, որ վճռական են և չեն պատրաստվում անհավասար պայքարում զիջել իրենց դիրքերը:

Ստեղծված իրավիճակը մոլդավահայերի հետ կապված թույլ է տալիս կարծիք կազմել, թե համայն հայության հայրենիքը հանդիսացող Հայաստանի ներկայիս իշխանությունները որքանով են հետաքրքրված սփյուռքահայության խնդիրներով: Եվ թերևս ավելի համոզիչ է թվում այն արտահայտությունը, որ «Սփյուռքը ՀՀ իշխանությունների համար միայն փողի տոպրակ է» և ուրիշ ոչինչ:

Եվ այսպես, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հայ համայնքն արդեն ակտիվ բողոք-դժգոհությունների է անցել շուրջ 10 օր: Դժգոհում են, որ Սուրբ Հարություն հայկական եկեղեցու և դրան հարակից հայկական գերեզմանատան նկատմամբ ոտնձգություններ են իրականացվում։

Մոլդովայի հայ համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացնում՝ գրավոր ու բանավոր հայտարարություններով՝ իր վրա հրավիրելով ՀՀ իշխանությունների ուշադրությունը:

Հիշեցնենք՝ խնդիրն այն է, որ մասնավոր անձը, ով հայկական գերեզմանատան սեփականատեր է հանդես գալիս, փորձ է անում սեփականացնել նաև հայկական եկեղեցուն հարակից տարածքները, որն, ըստ տեղի հայության, անթույլատրելի է նաև Մոլդովայի կառավարության որոշմամբ:

Տեղի հայ համայնքը հիմա դատի է տվել Քիշնևի քաղաքապետարանին: Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ թեև խնդրի մասին հնարավորինս տեղյակ են պահել դեսպանատանը, դիմել են Հայաստանի իշխանություններին, սակայն որևէ հայտարարություն անգամ չեն լսել.

«Որևէ բան չենք լսել հայրենիքից, ոչ ասում են՝ դուք ճիշտ եք, ոչ ասում են՝ ձեններդ կտրեք նստեք, դուք սխալ եք: Բայց չէ՞ որ սա մեր եկեղեցին է: Բայց չէ՞ որ դրսում եկեղեցին է համայնքը պահում: Բայց չէ՞ որ Հայաստանը նաև մեր հայրենիքն է, ու իշխանություններն էլ մերն են, մենք մեզ հայ ենք զգում նաև այստեղ:

Մենք նաև դատի ենք տվել քաղաքապետարանին: Հաստատ բան է, որ դատարանն այլ որոշում չի կարող կայացնել, քան տարածքն ու գերեզմանատունը հայությանը վերադարձնելը, քանի որ մեր ձեռքին կա Մոլդովայի կառավարության որոշումը, որ եկեղեցուն հարակից 100 մետր շառավղով տարածքը ևս պատկանում է կառույցի իրավական տերերին, այսինքն՝ մեզ՝ հայությանը:

Բայց խնդիրն այն է, որ մենք ստեղ մեզ անպետք ու անպաշտպան ենք զգում: Մենք չենք կարող դուրս գալ, ցույցեր անել օտար հողում, բայց մեզ ստեղ գոնե Հայաստանի կառավարությունը պետք է օգնի, թև ու թիկունք լինի, չէ՞: Որևէ հայտարարություն, որևէ բան չկա, ոչ ոք ոչ մի բանով մեզ չօգնեց, սփյուռքի նախարարություն, դեսպանատուն, պատգամավորներ… մեզ անուշադրության են մատնել»,- ասում է տեղի հայ համայնքի ղեկավարը:

Տիկնոջ խոսքերով՝ հայկական եկեղեցիները գտնվում են քաղաքի ամենակենտրոնական հատվածներում: Իսկ մասնավոր անձինք ձեռք են բերում այդ տարածքները մասնատելու և մաս-մաս վաճառելու համար: Պատմում է, որ մյուս հայկական եկեղեցու հարակից տարածքն ու գերեզմանատունն էլ նույն ձևով կորցրել են:

ԳԱԼԱ-ն խնդրի մասին պարզաբանումներ ստանալու նպատակով մի քանի օր առաջ գրավոր դիմել էր ՀՀ սփյուռքի նախարարությանը: Գրավոր մեր հարցմանը պատասխանեցին, որ խնդրի մասին Սփյուռքի նախարարությունը տեղյակ է պահել Ուկրաինայում ՀՀ դեսպանատանը.

«Քիշնևում ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Ձեր գրությունը վերահասցեագրել ենք Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանին»,- ասված է Սփյուռքի նախարարության՝ ԳԱԼԱ-ին հասցեագրված գրավոր պատասխանում:

ՀՀ ԱԳՆ-ից էլ վստահեցրին, որ խնդրի մասին իրենք տեղյակ են և խնդրով զբաղվում են: Թե կոնկրետ ինչ աշխատանքներ են տարվում և ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը, ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից չմանրամասնեցին:

ԳԱԼԱ-ն դիմել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ, որտեղից դարձյալ փոխանցեցին, որ խնդրի մասին տեղյակ են, մեզ հորդորեցին այդ մասին տեղյակ պահել նաև Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդարանին: Իմիջիայլոց, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդը՝ Եզրաս արք. Ներսիսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է:

Թեմի առաջնորդարանից, սակայն, մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Փոխարենը զրուցեցինք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում 14 տարի ծառայած և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ եղած քահանա տեր Մարտիրոս Բերբերյանի հետ: Վերջինս էլ մեզ հետ զրույցում փոխանցեց, որ տեղյակ է մոլդովահայերի խնդրից:

Ըստ հոգևորականի՝ մոլդովահայերն իրավացի են իրենց պահանջի մեջ, սակայն միայնակ են պայքարում տիրող անարդարության դեմ, ՀՀ իշխանություններն ու թեմը, որն օժանդակելու էր տեղի հայությանը, մենակ է թողել մոլդովահայերին:

Քրիստինա Մկրտչյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 313


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր