C новым годом 2019
 
  • 07:09 – Մենք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Ա. Աշոտյան 
  • 16:21 – Տուն ենք ուղարկելու այս իշխանություններին․ Հրանտ Մարգարյանը Փաշինյանի իշխանության մասին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 6-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկայի գլխավորած պատվիրակությանը։



Ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձավ ԱԶԲ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին։


Քննարկվեցին Հյուսիս — հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի աշխատանքների ընթացքի հետ կապված մի շարք հարցեր։


Վահան Մարտիրոսյանը Ժանգ Վենկային ներկայացրեց իր դիտարկումները՝ կապված չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների հետ։ Նա ընդգծեց, որ ցանկացած թերացում անընդունելի է, և ճանապարհը պետք է կառուցվի բարձր որակով։


ԱԶԲ փոխնախագահը, ծանոթանալով խնդրի մանրամասներին, նշեց, որ իրենք ևս միջոցներ կձեռնարկեն դրանց լուծում տալու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Աշտարակ-Թալին հատվածում իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին։


Քննարկվեցին նաև Մ-6 Վանաձոր — Ալավերդի — Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման նախագծերի ժամկետների և որակի հետ կապված մի շարք հարցեր։


Կողմերն անդրադարձան տարածաշրջանային ճանապարհային միջանցքների շինարարության, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերին: Բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու այդ ծրագրերին:


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 309


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր