• 23:32 – Երևանում 5-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են իրականացվել 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 08:56 – Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Մենք պատրաստ ենք Ադրբեջանին փոխզիջել Արցախի յոթ շրջան. Սերժ Սարգսյանը վերահաստատեց

Այսօր, մայիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ազգային Ժողովի անդրանիկ նիստը: ԱԺ առաջին նիստին ծավալուն ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ երկրի համար կարևորագույն մի շարք խնդիրների:


Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց նաև ղարաբաղյան խնդրի մասին: Նա հայտարարեց, որ իր ղեկավարած իշխանությունը կողմ է ստատուս քվոյի փոփոխությանը.«Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ»,-իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը։


Այն որ Կազանի փոստաթուղը չի բխում հայկական կողմի շահերից՝ բացահայտում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը: Պարբերականը ամիսներ առաջ հրապարակել էր մի հոդված, որում մանրամասներ է ներկայացնում նշված փաստաթղթից: Ռուսական պարբերականը իր անդրադարձում հիշում է  Կազանում կայացած բանակցությունների առարկան:  Կազանում տապալված, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնումը Ադրբեջանին, որոնք թերթը, ի դեպ, որակել է «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»: Խոսքը ամբողջությամբ Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի, ինչպես նաև մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների մասին է: Ռուսական պարբերականի հրապարակումը ՀՀ իշխանությունները չհերքեցին, ավելին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուս լրագրող Պոզների հետ զրույցում հաստատել էր տարածքների փոխզիջման տեղեկությունը:


Եվ հիմա, երբ Ազգային Ժողովի իր ելույթում, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Կազանյան փաստաթղթի ընդունումը տապալվել է միայն Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման պատճառով ու նշված փասթաթուղթը շարունակում է մնալ միակ աշխատանքային փաստաթուղթը՝ նշանակում է նա կողմ է խնդրի լուծման Կազանյան տարբերակին և վերահաստատում է իր պատրաստակամությունը կյանքի կոչել այն:


Հ.Գ. Ի դեպ, պետք է նկատել, որ ըստ Արցախի սահմանադրության, բանակցային փաստաթղթերում նշվող յոթ շրջանները երկրի տարածքային ամբողջականության մաս են կազմում: ԵՎ եթե քննարկվում է Սահմանադրությամբ Արցախի տարածք համարվող հողերի հանձնումը Ադրբեջանին, ապա խախտվում է երկրի Սահմանադրությունը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 123

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter