• 11:26 – Կրկնակի կեղծ թիվ՝ ներկայացված Կարեն Կարապետյանի կողմից 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Տարոն Մարգարյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում մայիսի 15-ին պաշտոնապես նշում ենք Ընտանիքի միջազգային օրը:


Խորհրդանշական այս տոնը ևս մեկ առիթ է` վերահաստատելու, որ ընտանիքը բոլոր ժամանակներում եղել ու լինելու է երկրի կարևորագույն օղակը` հիմքը, որով ավելի ուժեղ է դառնում պետությունը: Ի վերջո, ընտանիքը փոխադարձ սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հանրությունը:


Անժխտելի է այն մեծ դերը, որը մենք՝ հայերս, վերագրում ենք ընտանիքին և ընտանեկան արժեքներին: Լինելով համամարդկային արժեք, այդուամենայնիվ, ընտանիքն ու օջախը մեզ համար սրբություն են, ինչը հայերիս դեպքում շատ բնական է, քանզի դարեր շարունակ հայի օջախը եղել է ավանդույթների պահպանման այն միջավայրը, որում դաստիարակվել են իրապես ազգային արժեքներ դավանող սերունդներ: Մեր հարատևման և հաղթանակների ամենամեծ գրավականն էլ եղել ու, վստահաբար, լինելու է հայ օջախի կայունությունը, ընտանիքի հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրումը:


Եվ այսօր, շնորհավորելով բոլոր հայ ընտանիքներին՝ այս համամարդկային տոնի առթիվ, բոլորիս մաղթում եմ ընտանեկան ջերմություն, բարեկեցություն և խաղաղություն: Ու թո՛ղ, որ միմյանց հանդեպ սերն ու հարգանքը շարունակի մնալ մեր ամենակարևոր արժեքը»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 111

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter