• 19:53 – Թեժ գիծը Երևանի քաղաքապետարանի զարկերակն է 
  • 19:44 – Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կշարունակվի նաեւ ապագայում. Հայկ Մարության 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Ինչ սպասել Ֆրանսիայում մայիսի յոթին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից

 Ֆրանսիայում արդեն հայտնի են նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները. Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը, մայիսի յոթին կպայքարեն առաջիկա տարիներին Ելիսեյան պալատում կեցություն հաստատելու իրավունք ստանալու համար: Ֆրանսիական հասարակության համար սա բախտորոշ ժամանակ է: Շատ վերլուծաբաններ ասում են, որ սա ողջ ԵՄ համար է կարեւոր, քանի որ ասպարեզում քաղաքական այնպիսի ուժեր են, որոնք ունեն գործողից տարբեր պատկերացումներ քաղաքականության եւ արդիական հարցերի առնչությամբ:


Զարմանալի է, սակայն նույնիսկ պարտություն կրած սոցիալիստներին պատկանող Ֆրանսուա Օլանդն ու վարչապետ Բեռնար Կազնյովը աջակցում են Մակրոնին, այն դեպքում, երբ Լը Պենն իր առաջարկած կենսաթոշակային տարիքի շեմի փոփոխության, սոցիալական նպաստներ աղքատներին տրամադրելու կամ մյուս սոցիալական հարցերի վերաբերյալ նախագծերով ավելի հոգեհարազատ պետք է լիներ Օլանդին, քան նորարարության եւ կրեատիվության ջատագով Մակրոնը:


Ի դեպ ֆրանսիական անվտանգության մարմինները նաեւ արձանագրել էին, նախընտրական արշավի ընթացքում Մակրոնի “Առաջ” քաղաքական շարժման կայքը ենթարկվել է մի քանի հարձակումների ցանցահենների կողմից, որոնց հետեւում չի բացառվում, որ ռուսական հատուկ ծառայությունները լինեն: Ինչ որ է, առջեւում երկու շաբաթներ դեռ Ֆրանսիայում պետք է կողմնորոշվեն ում տալ ձայնը նացիոնալիստուհուն թե Մակրոնին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 92


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր