• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Ծառայության ժամկետը չի դառնա 3 տարի. Վիգեն Սարգսյանը պարզաբանում է

Այսօր ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը պարզաբանել է ներկայացված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը, նշելով, որ այդ ծրագրերը դրված են հանրային քննարկման եւ պարտադիր բնույթ չեն կրում: Ըստ նախարար Սարգսյանի, ընդհատված ուսումը չի կարող լինել որակյալ. «Ասենք` 5000 ուսանողից 800-ին ենք տալիս տարկետման իրավունք, դա խտրական մոտեցում է, ու ցածր գնահատականներով պայմանավորված՝ անհեթեթություն է մոտեցումը, որ պետք է նա զրկվի տարկետման իրավունքից։ Առաջարկել եմ հետեւյալը` 18 տարեկանը զորակոչային տարիք է, բակալավրիատի դիպլոմով երիտասարդը կարող է դառնալ տակտիկական հրամանատար, ապա` ցանկության դեպքում, ստանալ վճարովի սպայական կրթություն ու ունենալ աշխատանք»,- ասել է Վիգեն Սարգսյանը: Վերջինս նաեւ պարզաբանեց որ փորձ է արվել նաեւ նաեւ ասպիրանտուրայի միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու բոլոր փորձերը կանխել :


«Պատիվ ունեմ» ծրագրով, ըստ նրա, կունենանք տարբեր խավերի մարդիկ։ Այն հարցին, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները, Վիգեն Սարգսյանը բավական ուշագրավ հայտարարություն հնչեցրեց, ասելով, որ օլիգարխի իրավական ձեւակերպում մեր երկրում չունենք, դրա համար ինքը կդժվարանա ասել, թե քանի օլիգարխի երեխա է զորակոչում։ «Առաջնագիծ, երբ գնանք, կհարցնեք զինվորներին այդ մասին ու կտեսեք նրանց արձագանքը։ Պատգամավորների ու փոխնախարարների երեխաներ կան, որ այսօր առաջնագծում են ու մարտական հերթապահության են։ Ես նրանց անունները չեմ տա։ Իմ առաջարկած նոր ծրագրերով բոլորովին մտադրություն չունեմ ավելացնելու բանակում ծառայողների թիվը, ընդամենը այլընտրանք եմ առաջարկում ու տալիս ընտրության հնարավորություն։ Զինվորական ծառայության ժամկետի ավելացում այս ծրագրերը չեն ենթադրում։


Այսպիսով նաեւ, ինչպես ասում են, խաղաղությունից չենք հրաժարվել, ընդհակառակը` դրա ջատագովներից ենք ու այս տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի։ Այսինքն, հակասություն չկա մեր ծրագրերի ու խաղաղության գաղափարի միջեւ»: Վիգեն Սարգսյանը չպարզաբանեց թե ինչ կանի Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո, պատճառաբանելով իր` Պնախարար լինելու հանգամանքը:


Ինչ վերաբերում է իր առաջիկա անելիքներին, ապա նա նշեց, որ շատ ուզում է շարունակել ծառայել երկրին ՊՆ պաշտոնում. «Եթե իմ կուսակցությունը թույլ տա շարունակել, կարծում եմ` մեր երկրի ամենաերջանիկ մարդկանցից մեկը կլինեմ»: Ինչ վերաբերում է զինտեխնիկային, ապա Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ այդ թեմայով անկեղծ պատասխանի ակնկալիքի մասնաբաժինը շատ ցածր է. «Ամեն ձեռքբերման մասին մենք պարտավոր չենք հայտարարագիր ներկայացնել, ու փառք Աստծո»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 52

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter