• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Պետությունը հիվանդ է. Արթուր Սաքունցի արձագանքը Վիգեն Սարգսյանի առաջարկին

Այս տարվանից սկսած` յուրաքանչյուր դպրոց առնվազն մեկ շրջանավարտի պետք է ուղարկի ռազմաուսումնական հաստատություն. «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ տնօրենները սա կարող են համարել հանձնարարական:


«Եթե դպրոցում 100-ից ավելի շրջանավարտ կա, ուրեմն` 2-3 պետք է լինի այն դիմորդների թիվը, ովքեր ռազմաուսումնական հաստատություն կդիմեն: Ես խնդրում եմ` հիմիկվանից ֆիքսեք դա, քանի որ շուտով կստանաք քարոզչական նյութեր` դպրոցում փակցնելու համար պաստառներ, բուկլետներ աշակերտների համար, այսինքն` աշխատանք է պետք տանել: Մենք էլ մեր հերթին կաշխատենք մարզպետարանների հետ: Հիմա գործերի ընդունման փուլն է, և մենք պետք է տեսնենք այդ արդյունքը»,- հայտարարել էր Սարգսյանը:


Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար անհասկանալի է նման որոշման դրդապատճառները.«Ես ազնվորեն չեմ հասկանում, թե ինչ մեխանիզմով է այդ ամենը կյանքի կոչվելու: Եվ այս ծրագիրը, ինքնին, խորը հակասության մեջ է գտնվում Սահմանադրության հետ, որ ամեն մարդ ունի ընտրության հնարավորություն: Ես հասկանում եմ, որ ամեն մարդ երկրի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտավորություն ունի, որ կա զինապարտության մասին օրենք, բայց որ ռազմա-ուսւոմնական հաստատությունում սովորելու համար պարտավորություն լինի, սա արդեն ողջամիտ տրամաբանությունից դուրս է: Եվ իրենց երեկվա ծրագրային ողջ առաջարկների իմաստը կայանում է նրանում, որ երկրի պաշտպանության ողջ բեռը նորից ընկնելու է չքավոր և աղքատ քաղաքացիների վրա, քանի որ նրանք գտնվելով աղքատության մեջ և չունենալով կենսամիջոցների հայթհայթման այլ տարբերակ ստիպված են գնալ և ընդունել այս տարբերակը»,-ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նկատելով, որ քաղաքացիները սոցիալական նման վիկաճում են հայտնվել իշխող վերնախավի գործած սխալների հետևանքով:


Արթուր Սաքունցը նկատում է, որ այս քայլը երկիրը տանում է դեպի միլիտարիզացիա.«Ստեղծված իրավիճակը, երբ տնտեսությունը մոնոպոլիզացված է, քաղաքական դաշտի միակուսակցականացված իրավիճակը մեզ տանում է դեպի ռազմա-ֆեոդալական պետություն, որտեղ ամեն ինչ գտնվելու է խունտայի ձեռքում: Սա խունտա է: Ըստ էության հայկական կլասիկ ռազմական խուտային փոխարինում է արտաքինից ժողովրդավար, սակայն իրականում իր էությամբ ռազմա-ֆեոդալական դիկտատուրան: Եվ այս պարագայում տնտեսություն, գիտություն և մշակույթ մարգինալ են դառնում: Սա ուղղակի կործանման ճանապարհ է: Ստացվում է` իշխանությունները, փոխանակ իրենց արատավոր քաղաքականությունը վերանայեն՝ դու պարազիտային մոտեցում ես ցուցաբերում՝ չստեղծելով ռեսուրսներ, ոչնչացնում ես եղած ռեսուրսները»,-ասաց Սաքունցը Politik.am-ի հետ զրույցում:


Իրավապաշտպանը նկատում է, որ անգամ Իսրայելը, որը երկար տարիներ տարբեր ռազմական կոնֆլիկտների մեջ է գտնվում չի գնում նման քայլի.«Փաստորեն երկրի բարիքները օգտագործում են իրենց հարստացման համար, իսկ երկրի պաշտպանության համար օգտագործում են աղքատ խավին: Դուք հասկանում եք չէ, որ որևէ պետական չինովնիկի կամ գործարարի զավակ 5 միլիոն դրամի համար չի գնա սահման: Դա ամսական կազմում է մոտվորապես 140 հազար դրամ »ՙ,-ասաց մեր զրուցակիցը:


Արթուր Սաքունցը եւ անդրադառնալով ծրագիրը ողջունող անձանց ասաց, որ երկրում ստեղծված նման մթնոլորտի պարագայում սպասելի արձագանք էր.«Այսինքն մարդիկ գնահատում են ոչ թե երևությը, այլ փողը: Դա ուղղակի աղքատ մտածողության արգասիք է: Տարիներ ի վեր դա սերմանվել է մարդկանց մեջ: Մարդիկ չեն էլ հասկանում ինչ են ողջունում: Եթե նման ծրագիրը ողջունվում է, ապա պետությունը լուրջ հիվանդ է: Երբ ավելի հեշտ մեռնելու ծրագիրը ողջունվում է, դա խոսում է շատ լուրջ հիվանդության մասին»,-ասաց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ իշխանությունները չունեն այնքան քաջություն, որպեսզի խոսեն երկրում ստեղծված դեմոգրաֆիկ խնդիրների մասին.«Չունեն այնքան քաջություն, որպեսզի խոսեն ստեղծված խայտառակ իրավիճակի մասին: Եթե բերում են ծրագիր ուրեմն կա խնդիր: Ինչու չեն խոսում այդ խնդրի մասին»,-ասաց Արթուր Սաքունցը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 104

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter