• 21:35 – Տիգրան Ուրիխանյանը ընդունեց ԱՊՀ դիտորդներին 
  • 08:07 – Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 23:22 – Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Ֆրանսիայի հայ ակնաբույժները բարեգործական ծրագիր են իրականացրել Հայաստանում

Ֆրանսիայի հայ ակնաբույժները բարեգործական ծրագիր են իրականացրել Հայաստանում

Ֆրանսահայ բժիշկների միության անդամները յուրաքանչյուր տարի` երկու անգամ գալիս են Հայաստան` առաջինը մայիս ամսին, համայնքների դպրոցների բժիշկների հետ փորձի փոխանակման: Այցի ընթացքում նրանք երեխաների աչքերի հետազոտման իրենց մեթոդների գաղտնիքներն են փոխանցում գյուղերի դպրոցներում աշխատող բժիշկներին: Երկրորդ այցելությունը լինում է օգոստոսին, որի ժամանակ Ֆրանսիայի հայ բժիշկները իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ և տեղում ստուգելով երեխաների տեսողությունը՝ հարկ եղած ժամանակ պատրաստում և ակնոցներ նվիրում նրանց:
2016-ին UMAF-ի բժիշկներն այցելեցին Սյունիքի մարզի տարբեր գյուղեր և Սիսիան:

Ֆրանսիայի հայ ակնաբույժները բարեգործական ծրագիր են իրականացրել Հայաստանում


Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության խմբի ղեկավար Լևոն Արթինյանն իր խոսքում նշել է.

«Արդեն 13 տարի է՝ գալիս ենք Հայաստան և մեր ներդրումն ունենում մեր երեխաների առողջության պահպանության գործում: Իրականացվող ծրագիրը ցանկացել ենք անցկացնել գյուղերում, քանի որ այստեղ ավելի է զգացվում բժիշկների և սարքավորումների կարիքը: Հիմա և՛ բժիշկներն են եկել, և՛ սարքավորում ենք բերել՝ այն էլ՝ մեր արձակուրդի հաշվին: Այս տարի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ մեր խմբի 8 մասնագետով եկանք Հայաստան՝ մեզ հետ այստեղ տեղափոխելով մեծ քանակությամբ սարքավորումներ: Մտածեցինք, որ Հայաստանում էլ մարդիկ կլինեն, ովքեր մեզ կաջակցեն և դիմեցինք մեր վաղեմի ընկեր ԱԿԲԱ-ին, որի հետ արդեն 20 տարի աշխատում ենք. առանց երկար մտածելու մեզ աջակցեցին ծրագրի իրականացման գործում»:

Այս տարի ծրագրի շրջանակում Ֆրանսիայի հայ բժիշկները Սյունիքի մարզում հետազոտել են ավելի քան 500 երեխայի:

www.panarmenian.net скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 319


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր