Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS «Վերնիսաժը» կդառնա Երեւանի այցեքարտը. Տ. Մարգարյան » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 21:04 – Ստամբուլի հայաբնակ Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է կատարվել 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

«Վերնիսաժը» կդառնա Երեւանի այցեքարտը. Տ. Մարգարյան

«Վերնիսաժը» կդառնա Երեւանի այցեքարտը. Տ. ՄարգարյանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքներին: Քաղաքապետի հանձնարարությամբ մեկնարկած ներդրումային ծրագրի նպատակը Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում Գլխավոր պողոտայի բարեկարգված այգու տրամաբանական շարունակությունը հանդիսացող «Վերնիսաժի» հատվածը ևս ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով ծրագրի առաջին փուլով նախատեսված և իրականացվող աշխատանքները՝ պատասխանատուները նշել են, որ ավարտին են մոտենում  տարածքի սալահատակի փոխարինման աշխատանքները, զուգահեռ տեղադրվում են նաև առևտրային տաղավարները:

«Մենք վարձակալի առջև հստակ խնդիր էինք դրել, որ իրականացնի տարածքի բարեկարգումը: Քաղաքի այս հատվածն իսկապես անհրաժեշտ էր վերակառուցել, հատկապես հաշվի առնելով, որ հարակից այգին ամբողջությամբ վերակառուցել էինք ու այն այսօր դարձել է մեր քաղաքի բնակիչների համար շատ սիրված հանգստի գոտի: Այսօր արդեն տեսնում ենք, որ առաջին փուլով նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին, մեկ ամիս հետո էլ զուգահեռ կսկսվեն երկրորդ փուլի աշխատանքները: Նախագծում հաշվի են առնվել բոլոր առաջարկները, և համոզված եմ, որ աշխատանքներում ներգրավված մասնագետների, ճարտարապետների ու շահագրգիռ բոլոր կողմերի համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կունենանք իսկապես հրաշալի արդյունք: Շուրջ 20 տարվա պատմություն ունեցող «Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկն, ու մենք կկարողանանք լիարժեք ներկայացնել նաև քաղաքային այս մշակույթը: Երևանի սրտում գտնվող այս հատվածը կլինի բարեկարգ և, որ կարևոր է, հարմարվետ ինչպես առևտուր իրականացնողների, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար», – ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում, շուրջ 2000 տնտեսվարողների գործունեության կանոնակարգմանը զուգահեռ, «Վերնիսաժում» հարմարվետ պայմաններ կապահովվեն նաև զբոսաշրջության, լիարժեք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար: Տարածքում կառուցվում է շատրվանային երկու համալիր, ցայտաղբյուրներ, արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը: Շինարարության ավարտից հետո կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ, տարածքն էլ կհամալրվի հարմարավետ նստարաններով:  Վերակառուցման ծրագրով առանձնակի ուշադրություն է դարձվում առևտրի տաղավարների ձևավորմանը, որոնք կառանձնանան հայկական մշակութային տարրերով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել իրականացվող աշխատանքների որակն ու այն ավարտել սահմանված ժամկետներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 233


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր