• 21:35 – Տիգրան Ուրիխանյանը ընդունեց ԱՊՀ դիտորդներին 
  • 08:07 – Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 23:22 – Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Ոստիկանության ծառայողը սոցցանցերում տարածել է պոռնկագրական լուսանկարներ

Ոստիկանության ծառայողը սոցցանցերում տարածել է պոռնկագրական լուսանկարներՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Սաշիկ Ա.-ն, առանց անձի համաձայնության, սոցիալական կայքերի միջոցով, ապօրինի տարածել է օրենքով չնախատեսված, անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ և պոռնկագրական բնույթի նյութեր:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Սաշիկ Ա.-ն, 2014թ. օգոստոսի սկզբներին  ծանոթանալով և տևական ժամանակ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Աննա Մ.-ի հետ, 2014 թվականի հոկտեմբերից որոշել է իր հետ հարաբերությունները խզելու համար վրեժխնդիր լինել վերջինից, և նրան վարկաբեկել մտերիմների, ազգականների և այլ անձանց շրջանում:  Այդ նպատակով 2014թ. նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 3-ին, առանց Աննա Մ.-ի համաձայնության, «www.odnoklassniki.ru» և «www.facebook.com» սոցիալական կայքերում, նրա անվամբ իր կողմից ստեղծված անհատական կայքէջերում տեղադրել է Աննա Մ.-ի լուսանկարները, անձնական գաղտնիք համարվող՝ նրա բնակավայրի հասցեն և հեռախոսահամարները, իսկ նշված լուսանկարների շարքում սոցիալական կայքերից ներբեռնել ու հիշյալ կայքէջերում տեղադրել է այլ անձանց մի շարք պոռնկագրական բնույթի լուսանկարներ:

Այնուհետև Սաշիկ Ա.-ն հիշյալ անհատական կայքէջերից այցելել է Աննա Մ.-ի և այլ օգտատերերի ինտերնետային էջերին, արել է ընկերության առաջարկներ՝ այդ կերպ տարածելով նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունները, ինչպես նաև պոռնկագրական բնույթի լուսանկարները:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Սաշիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 263-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 196


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր