• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:04 – Սրտաձև էկլեր 

ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իրանում քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իրանում քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերՀունիսի 14-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն: 

Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեղհանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր:   

Այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:

Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

 



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 298


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր