• 08:51 – Երևանի կենտրոնում բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը 
  • 17:16 – Խաչատուրովի զինակից ընկերները ՀՔԾ պետից ներողություն են պահանջում 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ադրբեջանը երեկոյան սկսել է արկակոծել Մարտակերտի եւ Թալիշի ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանը երեկոյան սկսել է արկակոծել Մարտակերտի եւ Թալիշի ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) եւ հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ:

Հատկանշական է, որ հակառակորդը, իր սովորության համաձայն, շտապել է շփման գծում իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել ղարաբաղյան կողմի վրա, ինչը իրականությանը չի համապատասխանում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանում են կրակի դադարեցման պայմանավորվածությունը եւ պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում` թիրախ ընտրելով բացառապես հակառակորդի կրակակետերը: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 456


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր