• 17:00 – Բոլոր ուսանողներին՝ ընդամենը մեկ ամսից այս հարցը կլուծվի 
  • 19:02 – Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Կնքվել է 452 մլն դրամի պետական գնման պայմանագիր՝ դարձյալ Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ

Կնքվել է 452 մլն դրամի պետական գնման պայմանագիր՝ դարձյալ Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ

Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության միջպետական նշանակության ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների «մենաշնորհը» ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-անդամ Հերմինե Նաղդալյանինն է:Այս տարվա մայիսի 22-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր է կնքել ԱԺ փոխնախագահին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է մոտ 452 միլիոն 252 հազար դրամ: Աշխատանքների կատարման ավարտը նախատեսված է հոկտեմբերի 30-ը:Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 4-ի 777 -Ն որոշմամբ դարձյալ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ին 416 մլն 769 հազար դրամ էր հատկացվել նշված ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար, իսկ օգոստոսի 14-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունը ընկերության հետ պայմանագիր էր կնքել:Ստացվում է, որ ամեն տարի այդ ճանապարհը վերանորոգելու համար ԱԺ փոխնախագահը կլորիկ շահույթ է ունենում: Ըստ մայիսի 22-ին կնքված պայմանագրի՝ այս անգամ Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերության շահույթը կազմելու է մոտ 17 միլիոն 946 հազար դրամ:Նշենք, որ ըստ Հերմինե Նաղդալյանի 2013թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի, նշված տարում նա շահաբաժնից ստացել է 376 միլիոն դրամի եկամուտ: Ենթադրվում է, որ պատգամավորին միլիոնների եկամուտ «նվիրել» է հենց «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն: ԱԺ փոխնախագահի գործերն այնքան լավ է եղել, որ մոտ 46 միլիոն դրամով ձեռք է բերել բնակարան, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի երկու տարածք՝ յուրաքանչյուրը 6 միլիոն 120 հազար դրամով:
http://hetq.am/arm/news/54996/knqvel-e-452-mln-drami-petakan-gnman-paymanagir-dardzyal-hermine-naxdalyani-ynkerutyan-het.html скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 822


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր