• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

“Սա Ռուսաստանի ազգային խայտառակությունն է: Ներեցեք մեզ, հայեր…”

Թուրքիայիհետ կնքված բարեկամության ու եղբայրության մասին Մոսկովյան պայմանագիրը ամենաամոթալի փաստաթղթերից մեկն է ռուսական դիվանագիտությանպատմությանմեջ

 

1921 թ. մարտի16-ին Թուրքիայի հետ ստորագրվել է բարեկամության ու եղբայրության մասին Մոսկովյան պայմանագիրը: Սա մեր դիվանագիտությանպատմությանմեջ առավել խայտառակ փաստաթղթերից մեկն է, այդ օրը պետք է դիտարկել որպես սեւ տարեթիվ, քանի որ դա, ըստ էության, ազգային ամոթի, նենգ, ուխտադրուժ դավաճանության օր է:

Եսչեմ հիշում պատմական որևէ նախադեպ, երբ պատերազմում փաստացի հաղթանակած երկիրը պարտված կողմին է վերադարձնում ոչ միայն օկուպացիայից ազատագրված տարածքները, այլ նաեւ ավելացնում է դրանց սեփական տարածքը կամ, ավելի ճիշտ, հայկական հողերը: Կատարվածի հիմնական նողկանքն այն է, որ թուրքերի եւ կոմունիստների միջեւ կայացած հանցավոր գործարքի արդյունքում տուժել են առաջին հերթին մեր դաշնակից հայերը: Հայ ժողովուրդը փաստորեն հայտնվել է կոմունիստական ​​մուրճի եւ թուրքական սալի միջեւ. Արեւմտյան Հայաստանի հսկայական տարածքները, հայկական ճարտարապետության, քրիստոնեական քաղաքակրթությանտասնյակ հազարավոր հուշարձանները, երբեմնի ծաղկուն Կարսը, բիբլիական Արարատը հենց այնպես, առանց մի կրակոցի հանձնվել են թուրքական կողմին:

1925 թ. ԹուրքիայումԽորհրդայինՌուսաստանիդեսպան Վինոգրադովը պաշտոնական նոտա է հղել Ստամբուլին, պահանջելով չեղյալ հայտարարել 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը և սպառնալով, թե Ռուսաստանը պատրաստ է իրականացնել դա միակողմանիորեն:Միեւնույնժամանակ, ըստ թուրքական աղբյուրի, դեսպան Վինոգրադովը արտաքին գործերի նախարարությունումասաց հետևյալը. «Մենք չենք կարող սպասել 25 տարի եւ ստորագրել ենք պայմանագիրը, որովհետեւ այն ժամանակ տկար էինք»: Իսկ հիմա «մենք ուժեղ ենք եւ պահանջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները»:

Փարիսեցիություն,կեղծիք, տխմար, սակավամիտ պահվածք, զոռբայությունԱյլ բառեր չես էլ գտնում գացմունքներդ արտահայտելու համար: Նա պահանջել է «վերականգնել Հայաստանի սահմանները»: Ներեցեք, սիրելի ընթերցողներ, կտրուկ տոնի համար, բայց մեկը լիներ հարցներ նրանց. իսկ ո°ր սատանան ձեզ դրդեց թուրքերին զիջել ձեզ չպատկանող տարածքները: Որոշ ժամանակ էլ անց «դիվանագետ» կոչվող այս վիժվածքները շարունակեցին առեւտուրը Հայաստանի հաշվին և թուրքին հանձնեցին նաև Արցախն ու Նախիջեւանը:

1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը դավաճանություն է, դիվանագիտական​​խաղերով քողարկված իսկական ուխտադրժություն ոչ միայն Հայաստանի, այլեւ ռուսական շահերի տեսանկյունից: Դավաճանված է մեր զինվորների թափված արյունը, բոլոր նրանց, ովքեր թաղված են Գյումրիի Պատվո Բլրում: Դավաճանված է ռուս գեներալ Յուդենիչի ռազմիկների հիշատակը, ովքեր վերականգնել են պատմական արդարությունը`ազատագրելով հայկական հողերն ու հասնելով Բոսֆոր և Կոնստանդնուպոլիս:Պղծված է և Էրզրումի ու Սարիղամիշի համար մարտնչած հայ և ռուս զոհված հերոսների սուրբ հիշատակը:

Դավաճանվածեն նաև իմ նախնիները. նախևառաջ նախապապերիցս մեկը` կազակ Ֆիլիպ Ստեպանովիչ Կոստիրոն, ով ազատել է Կարսը, կռվել է Սարիղամիշում, իսկ հետո Մերձավոր Վոլգայի մոտ, Պենզա քաղաքում, իր ձեռքերով կառուցել է երկհարկանի առանձնատուն (ներկայիս Կալինինի փողոցում), որտեղ ապրել է և իր հայազգի մարտական ընկերոջ`Հովհաննեսի ընտանիքը: Այդ ստոր արարածները հետագայում բռնադատել են եւ Հովհաննեսին, եւ իմ նախապապին: Երկրորդ նախապապս`բանակային քահանա Ալեքսանդր Կոնդրատյեվիչ Կվասովը, եղել է ռազմական տարբեր թատերաբեմերում,այդ թվում `Կովկասյան ճակատում, խոստովանեցնում էր զինվորներին, ոգևորում նրանց, մխիթարում վիրավորներին: Նա հրաժարվելէ հանել խաչը եւ կախաղան է բարձրացվել հենց եկեղեցու զանգակատան մեջ` Չյոռնի Զատոն գյուղում: Այդ ամենի համար ես երբեք չեմ ների կոմունիստներին:

Նրանք,ովքեր ստորագրել են այդ պայմանագիրը, պարզապես թքած ունեին թե Ռուսաստանի, թե Հայաստանի վրա: Իմ երկրում իշխանության էին եկել չարչիական հոգեկերտվածք ունեցող թափթփուկները, սադիստական հակումներով աչքի ընկած թմրամոլներն ու պասիվ պեդերաստները, որոնց համար որևէ սրբություն գոյություն չուներ: Այդ կեղտոտ խաժամուժը վերածել էր հսկայական երկիրը մթերային խանութի, որտեղ ամեն ինչ վաճառքի էր հանված:

Այժմմեր քաղաքական գործիչները կրկին սկսեցին խոսել ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման անհրաժեշտությանմասին: Չեմ հավատում, անկեղծորեն ուզում եմ, բայց կտրականապես հրաժարվում եմ հավատալ նրանց, ոչ ոք ինքնակամ չի հրաժարվի տարածքներից, միջազգային հանրությունն էլ հազիվ թե մասնակցի Թուրքիայի մասնատմանը: Հետեւաբար, դրանք սոսկ պոպուլիստական ​​հայտարարություններ են:

Եզրափակելովխոսքս, ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից իմ երկրի տգեղ ու ամոթալի դիվանագիտական ​​արարքի համար: Ներեցեք մեզ, հայեր, մեզ դավաճանել են ձեզ հետ միասին: Հրեաները գրեթե երկու հազարամյակ մխիթարում էին միմյանց հետևյալ խոսքերով. «Մենք դեռ կտեսնենք մեր Պաղեստինը»: Ուրեմն և մենք բոլորս պետք է ցանկանանք ու հավատանք, որ Արարատ լեռն ու հայկական տարածքներն անպայման վերադառնալու են իրենց իսկական տիրոջը և պատմական արդարությունը վերականգնվելու է: Իսկ մենք պարզապես պետք է ամեն կերպ, հնարավոր բոլոր միջոցներով մոտեցնենք այդ օրը:

 

ՎիկտորԱլեքսանդրով

 

ՌԴՆերքին գործերի նախարարության սպա

 

Ռուսաստան,Սանկտ Պետերբուրգ

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 658

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter