Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Հայ-իրանական սահմանին կարող է ազգային բարեկամության արգելոց հիմնվել » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 12:54 – ՊՆ կապիտանը յուրացրել է զորամասին հատկացված 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Հայ-իրանական սահմանին կարող է ազգային բարեկամության արգելոց հիմնվել

Հայ-իրանական սահմանին կարող է ազգային բարեկամության արգելոց հիմնվել

Վերջին տարիներին Իրանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցությունը բնապահպանության ոլորտում ամրապնդվել է: Այս մասին, փետրվարի 22-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի փոխնախագահ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար տիկին Մասումե Էբթեքարը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Թումանյանը նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության դրական փորձ` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:

Փոխնախագահ Էբթեքարը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին Իրանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցությունը բնապահպանության ոլորտում ամրապնդվել է, մասնավորապես, ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում երկուստեք ընդգծվել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նոր հեռանկարներ է բացում երկկողմ համագործակցության զարգացման ու ամրապնդման տեսանկյունից, այդ թվում` բնապահպանության ոլորտում:

Զրուցակիցները հանգամանալից քննարկելի են Արաքս գետի աղտոտվածության խնդիրը, հայ-իրանական սահմանին ազգային բարեկամության արգելոցի հիմնման, էկոտուրիզմի զարգացման, որոշ կենդանատեսակների պահպանության համար ծրագրերի մշակման հարցերը:

news.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 1830


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր