• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:04 – Սրտաձև էկլեր 

Իրանի նախագահը սկսել է եվրոպական այցերը


Իրանի նախագահն այսօր պաշտոնական այցով բացել է նոր ճանապարհ եվրոպական երկրների հետ տնտեսական հարաբերությունները վերականգնելու համար: Անցած 16 տարիներին միջուկային վիճահարույց ծրագրի պատճառով եվրոպական երկրների հետ հարաբերությունների հնարավորությունից զրկված Իրանի ղեկավարն այսօր 120 հոգանոց պատվիրակությունով ժամանել է Իտալիա:



Հունվարի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին:



Հասան Ռոհանիին Հռոմում նախագահի նստավայրում ընդունել է պաշտոնակիցը՝ Սերջիո Մատարելլան: Reuters-ի փոխանցմամբ, Իրանի և Իտալիայի նախագահները ստորագրել են ավելի քան 18 միլիարդ ամերիկյան դոլարի համաձայնագրեր՝ էներգետիկ և արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ:



Վաղը նախատեսված է Իրանի նախագահի հանդիպումը Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզիի հետ: Միջազգային լրատվական գործակալությունների հաղորդմամբ, հունվարի 26-ին Հասան Ռոհանիին պետք է ընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:



Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնությունից հետո Հռոմի պապը հայտարարել էր, որ հույս ունի՝ դա կդառնա «հաստատուն քայլ դեպի ավելի ապահով և եղբայրական աշխարհ»:



Նախատեսված է, որ Իտալիայում հանդիպումներից հետո Իրանի նախագահը կմեկնի Ֆրանսիա: Ակնկալվում է, որ Ֆրանսիայում նույնպես իրանական կառավարությունը կստորագրի համաձայնագրեր, այդ թվում՝ ֆրանսիական Airbus ընկերությունից 114 ինքնաթիռներ գնելու վերաբերյալ:



Նախքան Իտալիա այցը, Ռոհանին Թեհրանում երկու օր առաջ ընդունել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: Իրանի նախագահը հայտարարել էր, որ Չինաստանի ղեկավարի հետ որոշել են զարգացնել երկկողմ հարաբերությունները և առաջիկա 10 տարիներին առևտրաշրջանառությունը հասցնել 600 միլիարդ դոլարի: 





  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 379


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր