• 20:57 – Մենք պատրաստ ենք Ադրբեջանին փոխզիջել Արցախի յոթ շրջան. Սերժ Սարգսյանը վերահաստատեց 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Բաղրամյանի պայքարի հիմնական հաղթանակը

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

-Պարոն Դանիելյան, եթե ամփոփենք  այն, ինչ  տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում, ի՞նչ կարող ենք ասել, հաղթանա՞կ էր, թե՞ ամեն դեպքում հիասթափություն, որ հարցը մինչեւ վերջ չկարգավորվեց:

-Իշխանությունը շատ կուզենար, որպեսզի հանրության մոտ այն կարծիքը ստեղծվեր, որ սա պարտություն է: Իմ կարծիքով դա շատ կարեւոր  հաղթանակ էր, բայց ոչ թե հաղթանակ իշխանության նկատմամբ, այլ հանրությունն ինքը հասկացավ, որ ինքն ուժեղ է, հատկապես երիտասարդությունը կարող է խնդիրներ դնել, եւ որակական փոփոխություններ ապրեց: Այդ առումով իհարկե սա հաղթանակ է, եւ պետք է արդեն առաջ գնալ եւ արդեն ավելի ճիշտ աշխատել:

-Մասնավորապես ի՞նչը խանգարեց, որ հաղթանակը վերջնականապես ամրագրվի:

-Երիտասարդները չկարողացան կազմակերպչական աշխատանքներ տանել, կառույցներ ձեւավորել, որոշումներ ընդունելու մեխանիզմներ ձեւավորել, եւ մենք տեսանք, որ վերջում ճահճացում էր առաջացել, եւ որոշումներ չէին կարող կայացնել: Ով ելույթ էր ունենում, ասում էին՝ դու ո՞վ ես: Դա շատ լուրջ թերություն էր, բայց բնական էր, որովհետեւ նոր էր սկսվել: Վտանգավորն այն էր, որ եթե ինչ-որ մեկի կարծիքն իրենց տեսակետի հետ չէր համընկնում, ասում էին՝ դավաճան:

-Այնուամենայնիվ խնդիրը ճի՞շտ էր դրված:

-Գուցե սկզբնական շրջանում ճիշտ էր դրված, սակայն հետագայում այն պետք է էվոլյուցիա ապրեր, եւ նման տեսակետներ, որքանով ես հասկացել եմ, որ նույն երիտասարդների մոտ կար, որ պետք է դնեին պատասխանատվության հարց: Հայաստանը մի երկիր է, որտեղ ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ, երեւի դրանից օգտվում են իշխանությունները:

-Ակտիվիստներն անընդհատ հնչեցում էին, որ սա քաղաքական պայքար չէ, պայքարը քաղաքացիական տիրույթում է և չպետք է անցնի այդ սահմաններից: Արդյո՞ք  դա խանգարեց, որ խնդիրը վերջնական լուծում  չստացավ:

-Ոչ, դա չխանգարեց, որովհետեւ մենք շատ ժամանակ բառերի գերի ենք դառնում, ինչ-որ բառեր են ի հայտ գալիս, եւ մարդիկ, այդ բառերի խորքը չգնալով, ինչ-որ սկսում են այդ բառերի շուրջը պտտվել, եւ արհեստական վեճեր են առաջանում: Խոսքը երեւի թե ոչ կուսակցականացնելու մասին էր, որովհետեւ կուսակցություններն այդ վերջին քսան տարիների ընթացքում վարկաբեկված են Հայաստանում:

ԳԱԼԱ-լրագրողի հետ զրույցում քաղաքագետն անդրադարձել է  նաեւ այն հարցերին, թե որքանով է կայացած քաղաքացիական հասարակությունը Հայաստանում, եւ ինչ խնդիրներով պետք է շարժումը շարունակի իր հետագա անելիքները:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 186


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter