• 20:57 – Մենք պատրաստ ենք Ադրբեջանին փոխզիջել Արցախի յոթ շրջան. Սերժ Սարգսյանը վերահաստատեց 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

«Հարաբերությունները մի խառնեք քաղաքական տեսակետների հետ». Բաղդասարյանը՝ երկու ղարաբաղցիների մասին

ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քվեարկությունից հետո միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ այդ փոփոխությունները քննադատող հարցազրույցներով՝ այն անվանելով արատավոր համակարգի վերարտադրման գործիք: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արդեն ծանոթացել է Ռոբերտ Քոչարյանի, ինչպես ինքն է ասում, մեկ հարցանի հարցազրույցին, ու նրա մոտ հարցեր են առաջացել:

«Եթե արատավոր համակարգը վերարտադրման գործիք է, ապա այդ արատավոր համակարգը ե՞րբ է առաջացել, էսօ՞ր է առաջացել, թե՞ տարիներ առաջ է առաջացել, ո՞րն է դրա ծնող պայմանները, ինչպիսի՞ պայմաններում է առաջացել այդ արատավոր համակարգը»,- ասում է Շարմազանովը:

Եթե գործող համակարգի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, ուրեմն Քոչարյանն արատավոր համարում է հենց նրան: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հարցրեցինք, թե ինչպե՞ս պատահեց, որ, ինչպես կասեր Քոչարյանը, երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև նման պայքար սկսվեց:

Վահրամ Բաղդասարյան

Վահրամ Բաղդասարյան

«Ես չեմ կարծում, որ այդ հարաբերությունների մեջ ինչ-որ փոփոխություններ կան, այլ խնդիր է, որ գաղափարական մոտեցումների, քաղաքական մոտեցումների մեջ կարող են լինել տարբեր հայացքներ, դուք հարաբերությունները մի խառնեք քաղաքական տեսակետների հետ: Ես չեմ ցանկանում խորանալ անձերի հարաբերությունների մեջ, բայց շատ հնարավոր է, որ երկար տարիներ գաղափարական նույն պայքարը տարած մարդիկ ունենան գաղափարական կամ հակասություններ, կամ տարաձայնություններ»:

Ինչ վերաբերում է քաղաքական մենաշնորհը սահմանադրական նորմի վերածելուն և ԽՍՀՄ-ի հետ Քոչարյանի կատարած համեմատությանը, ապա Վահրամ Բաղդասարյանը նշում է, որ ինքը երկրորդ նախագահի այդ մտահոգությունը չի կիսում, ավելին՝ Քոչարյանին հիշեցնում է, որ ինքը ևս դեմ չի եղել:

«Եվ ես հիշում եմ նաև 2012 թվականին, երբ որ ԲՀԿ ներկայացուցիչները՝ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, որոշեցին քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել քաղաքական ուժերի հետ՝ հենվելով 2 դրույթի, 100 տոկոս համամասնական և խորհրդարանական մոդելի անցման դրույթները շեշտելով՝ նրանք սկսեցին քաղաքական կոնսուլտացիներ, որից հետո այդ նախաձեռնությանը ողջունեց հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նաիրա Նալբանդյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 186


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter