• 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

«Իր իշխանության ժամանակ ֆեոդալական վիճակ էր». ՀՀԿ հնաբնակներն արձագանքում են նախկին նախագահին

ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի այսօրվա հարցազրույցի մասին արտահայտվում են ՀՀԿ հնաբնակները:

Հիշեցնենք, Քոչարյանը հարցազրույցով ասել էր, որ ինքը դեմ է նոր սահմանադրությանը, որը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ եւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք է: Նրա հարցազրույցից անմիջապես հետո հրապարակվեց մամլո խոսնակ Վ. Սողոմոնյանի հարցազրուցը, որով նա բացատրում էր, որ Քոչարյանը ոչ թե մտավախություններ ունի, որ համակարգի փոփոխությունից հետո չի կարող գալ իշխանության, այլ պարզապես մտահոգված է երկրի ճակատագրով: Սողոմոնյանը նաեւ ասել է, որ անհրաժեշտության դեպքում Ռ. Քոչարյանը հնարավորություն ունի նաեւ իր ցուցակով մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին:

Եվ այսպես, ԳԱԼԱ-ի զրուցակիցներն են ՀՀԿ հնաբնակներ Լեռնիկ Ալեքսանյանը, Աշոտ Աղաբաբյանը եւ Մանվել Բադեյանը:

Լեռնիկ Ալեքսանյանն ի սկզբանե ասաց, որ չի կիսում Ռ. Քոչարյանի կարծիքը, թե երկրում ձեւավորվում է կոմունիստների օրինակով քաղաքական մենաշնորհ. «Դա երկրորդ նախագահի կարծիքն է, որի հետ բնականաբար ես համաձայն չեմ: Նա գենսեկի հետ համեմատեց (նկատի ունի Ս. Սարգսյանին), օրինակ բերեց Կոմունիստական կուսակցության սահմանադրության 6-րդ կետը, որը ճիշտ չէ, մեր սահմանադրության մեջ նման կետ չկա, եւ ամեն մի կուսակցություն կարող է լինել մեծամասնություն, հնարավորություն կա նաեւ կոալիցիա ստեղծելու: Օրինակները, որ բերում էր երկրորդ նախագահը, մեզ հետ աղերս չունի»:

Հարցին, թե Քոչարյանի «ցուցակում» ովքեր են, որոնց հետ նա կարող է եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել, Լեռնիկ Ալեքսանյանն ասաց.

Լեռնիկ Ալեքսանյան

Լեռնիկ Ալեքսանյան

«Դե գիտեք ինչ, այսօր դժվար է ենթադրություն անել, կուսակցություն կարող է ստեղծել, կարող են նրան ինչ-որ ուժեր միանալ, հատկապես այս նոր Սահմանադրությունը թույլ տալիս է: Եթե իսկապես ցանկություն ունենա, երկրորդ նախագահը նման հնարավորությունն ունի, բայց խորհրդարան մտնելն ուրիշ է, քաղաքականություն մտնելն ուրիշ է, դրանք տարբեր բաներ են: Քոչարյանի նախագահ եղած ժամանակ բոլորն էլ աջակցել են Քոչարյանին, ՀՀԿ-ն, հնաբնակներն էլ, նորաբնակներն էլ: Բայց հանրապետականներն այսօր բավականին կուռ են, կուսակցության մեջ չկան այդպիսի մարդիկ, որոնք այլ տեղեր որոնեն եւ ես չեմ տեսնում այսօրվա մեջ, որ ՀՀԿ-ում ինչ-որ մարդիկ կան, որ ուրիշ կուսակցության մեջ լինեն, այսօր չկա այդ փաստը, վաղը ինչ կլինի, չգիտեմ»:

Աշոտ Աղաբաբյանը եւս նախ անդրադարձավ միակուսակցական համակարգի մասին Քոչարյանի դիտարկումներին՝ նշելով. «Կուզենայի, որ Ռոբերտ Սեդրակիչն իմանար, որ Սովետական Միության ժամանակ լրիվ ուրիշ էր, որովհետեւ 100-ից ավելի ազգեր էին ապրում, իսկ Հայաստանում մենակ հայեր են ապրում: Իմ կարծիքով դա միաբանության շեփորի հնչյուն էր, որ մենք հաստատեցինք մեր սահմանադրական փոփոխությունները, դա հայերին միաբանության տանող գործիք է եւ տանում է միաբանության»:

Անդրադառնալով «արատավոր համակարգի վերարտադրում» բնորոշմանը, Աշոտ Աղաբաբյանն ասաց.

Աշոտ Աղաբաբյան

Աշոտ Աղաբաբյան

«Ես մի բան ասեմ, չեմ ուզում խառնվել երկու նախագահների ինտիմ, անձնական փոխհարաբերությունների մեջ եւ կարծիք հայտնեմ: Բայց Քոչարյանի այդ արտահայտությունը ոչ միայն երկրի նախագահին է վերաբերվում, այլ կուսակցությանը: Չեմ ուզում ասել՝ խորհուրդ եմ տալիս, բայց չարժեր, որ Ռ. Քոչարյանը նման ձեւով մեկնաբաներ, որովհետեւ իր իշխանության ժամանակ ֆեոդալական վիճակ էր, մենք էլ ենք տեսել: Ես չեմ ուզում նախագահին վիրավորեմ, բայց խորհուրդ կտայի, որ իրար չվիրավորելով մեր երկիրը տանենք առաջ»:

Ինչ մնում է Քոչարյանի ցուցակին եւ 2017 թ.-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցությանը, Աշոտ Աղաբաբյանն ասաց. «Ես իրա հետ չեմ աշխատել, այսինքն իրա իշխանության ժամանակ աշխատել ենք, բայց ես ՀՀԿ եմ, երբեք չեմ հրաժարվում: Մարդիկ եթե գալիս են իշխանության, իրանց թիմով պտի գան, բա մենակ ոնց պտի գան: Այսինքն գաղափարախոսական խումբ, զորք ունի՞, պտի գան հաղթեն: Եթե նման զորք ունի, թող գա, կարող է եւ հաջողության հասնել»:

Մանվել Բադեյանն անսպասելի ու զարմանալի համարեց Ռ. Քոչարյանի բնորոշումները: Բադեյանի խոսքերով՝ միակուսակցական համակարգի կնքահայրը հենց Քոչարյանն է:

manvel badeyan

Մանվել Բադեյան

«Լրիվ հակառակը, այս նոր սահմանադրությունն է, որ վերջապես պետք է նախադրյալներ ստեղծի, որ կուսակցություններն ուժեղանան, զարգանան, եւ ինչը մենք չունենք: Հիմա մենք ունենք միակուսակցական համակարգ, որն իրա (նկատի ունի Ռ. Քոչարյանին) սահմանադրության հետեւանքն է: Սահմանադրության հետեւանքն է, որ չունենք իրականում հզոր կուսակցություններ:

Իրենք եթե հիմա ուզում են նոր կուսակցություն ձեւավորել, համենայնդեպս նոր սահմանադրությունը թույլ տալիս է, իսկ կարո՞ղ է անցնել ինքը խորհրդարան, թե ոչ, դա արդեն հետագան ցույց կտա»:

«Արատավոր համակարգի վերարտադրում» բնորոշմանը եւս անդրադարձավ Մանվել Բադեյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ համակարգը ստեղծվել է Քոչարյանի օրոք. «Ոչ միայն Քոչարյանի, այլ նախորդի օրոք, ունենք համակարգ, որի հիմքերը դրվել են 25 տարի առաջ, եւ շարունակել է ուժեղացվել միաբեւեռ համակարգը, ինչը մենք եւ օպոզիցիան քննադատում էր: Համակարգը լավը չէ, բոլորս գիտենք, եւ խնդիրն անձերինը չէ, դրա համար փոխում ենք համակարգը»:

 Քրիստինա Մկրտչյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 245

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter