• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 19:30 – Բալը ձյան տակ 

Miss World Peace 2015 մրցույթին Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Սարգսյանը մեկնել է Չինաստան


«Միսս Աշխարհ Խաղաղություն 2015» մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար Համաշխարհային Գեղեցկության և Նորաձևության Լիգան այս տարի ընտրել էր 21-ամյա հայ մոդել Հռիփսիմե Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Միսս Աշխարհ Խաղաղություն 2015» մրցույթին Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Սարգսյանը մեկնել է Չինաստան, տեղեկանում ենք մոդելի Ֆեյսբուքյան էջից:

Հռիփսիմե Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ պատրաստ է, և արդեն մեկնում է Չինաստան:

«Այսօր մեկնում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մասնակցելու Miss World Peace 2015 ամենամյա մրցույթին, որտեղ ներկայացնելու եմ Հայաստանը: Ոգևորված եմ… Հիանալի պատրաստված…», — գրել է նա:

Նա շնորհակալական խոսքեր է ասել իր հարազատներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն, ինչպես նաև Գեղեցկության և Նորաձևության լիգայի տնօրեն Աշոտ Խաչատրյանին, ով մրցույթին մասնակցելու այս հրաշալի հնարավորությունն է ընձեռել իրեն:

«Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել այն մարդկանց, ովքեր այս մի քանի ամիսների ընթացքում ինձ աջակցել են: Երևի թե սկսեմ ամենագլխավորներից, Գեղեցկության և Նորաձևության լիգայի տնօրեն Աշոտ Խաչատրյանին, ով հնարավորություն տվեց մասնակցելու նման հեղինկավոր մրցույթի: Շնորհակալություն եմ հայտնում հագուստներիս հեղինակներին, ծնողներիս, ընկերներիս, մի խոսքով այն մարդկանց ովքեր իրոք կամեցան լավն ու բարին…», — գրել է Հռիփսիմեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-27-ը Չինաստանում անցկացվող միջազգային հեղինակավոր «Միսս Աշխարհ Խաղաղություն 2015» մրցույթին մասնակցելու և Հայաստանը ներկայացնելու համար Համաշխարհային Գեղեցկության և Նորաձևության Լիգան այս տարի ընտրել էր 21-ամյա հայ մոդել Հռիփսիմե Սարգսյանին: Մրցույթը հիմնադրվել է Հոնկոնգում և նպատակ ունի բարիդրացիական հարաբերություններով միավորել տարբեր ազգերին և ձգտել մշտական խաղաղության: Մրցույթին մասնակցելու են աշխարհի շուրջ 48 երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը:

Հռիփսիմե Սարգսյանը 21 տարեկան է, ծնվել է Երևանում: 16 տարեկանից զբաղվում է մոդելային կարիերայով:

Նոյեմբերի 15-30-ը Հռիփսիմեն նաև Վիետնամում աշխարհի 60 երկրների ներկայացուցիչների հետ միասին կմասնակցի «MISS TOURISM INTERNATIONAL» ամենամյա մրցույթին:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 807


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր