• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Թուրք լրագրող. Թուրքիայում քրդական հարցը կապված է Հայոց ցեղասպանության հետ

Թուրքիայում քրդական հարցը կապված է Հայոց ցեղասպանության հետ: Չկա գրեթե մեկ հարց, որը կապված չէ դրա հետ, դա մեր ազգային ոճն է:

Worldcrunch-ի փոխանցմամբ՝ հրապարակված հոդվածում գրել է թուրք լրագրող, գրող, վավերագրող եւ Radikal-ի սյունակագիր Ումիթ Քիվանչը:

Թուրքիայի մահմեդական մեծամասնության՝ սուննիների յուրահատուկ գծերից մեկը, ըստ լրագրողի, ցատկերի հանդեպ հակվածությունն է: «Ցատկ մեկ քայլ առաջ այն տեղից, որտեղ նրանք պետք է գտնվեին, ցատկ՝ նպատակ ունենալով ազատվել այս կամ այն պատմական խնդրից: Օրինակ՝ նրանք չեն կարողանում քննարկել Հայոց ցեղասպանությունը, քանի որ անհնար է խոսել այն ժամանակաշրջանի մասին, երբ ծրագրվեց եւ իրականացվեց Ցեղասպանությունը: Նրանք փորձում են մարդկանց զանգվածային կոտորածն ու իրենց իսկ հայրենիքից նրանց տարհանումն արդարացնել «բայց, բայց…» բառերով եւ խոսելով «հայկական բանդաների եւ նրանց գործողությունների» մասին»,- նշել է Ումիթ Քիվանչը:

Սակայն, ըստ նրա, ոչ մի կերպ չեն ցանկանում դիտարկել այն հարցը, թե ինչպես եւ ինչու են ձեւավորվել այդ «բանդաները»:

«Քրդերի համոզմունքը, որ իրենց բանակ է անհրաժեշտ, ինչպես պետության, այնպես էլ սուննի մեծամասնության գործողությունների ուղղակի հետեւանք է: Բազմաթիվ քրդեր, որոնք փորձել են փոփոխությունների հասնել քաղաքականության օգնությամբ, սպանվել են կամ բանտում են»,- ընդգծել է Քիվանչը:

Լրագրողը հավելել է, որ հիմա՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում քրդական քաղաքական կուսակցությունը՝ HDP-ն, կարողացավ խորհրդարանում 80 տեղ ապահովել, թուրքական պետությունն ասում է. «Ոչինչ չի նշանակում այն, որ այդ ուղին երկրի համար խաղաղ ապագա է խոստանում: Մեզ համար խաղաղ քաղաքականության ուղի չի լինի: Խաղաղություն չի լինի ձեր գյուղերում եւ քաղաքներում: Դուք ապրելու իրավունք չունեք, քանի դեռ ծնկի չեք եկել»:

Artsakhpress.am

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 175


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter