Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Ուզբեկստանում կարգելվեն հարսանեկան շարասյուները, հյուրերի թիվը չի գերազանցի 150-ը, իսկ փլավ կարելի է մատուցել ժամը 12։00-ից 15։00-ն » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ուզբեկստանում կարգելվեն հարսանեկան շարասյուները, հյուրերի թիվը չի գերազանցի 150-ը, իսկ փլավ կարելի է մատուցել ժամը 12։00-ից 15։00-ն

Ուզբեկստանի իշխանությունները որոշել են երկրի քաղաքացիների շրջանում հարսանեկան հանդիսությունների հետ կապված սահմանափակումներ սահմանել։ Այսպես, երկրի սենատը քննարկման համար հրապարակել է որոշման նախագիծը, որը կանոնակարգում է ընտանեկան արարողությունների անցկացման կարգը, գրում է Ֆերգանա-ն։


Օրենսդիրների կարծիքով՝ հարսանեկան հանդիսությունները պետք է նշել առավոտյան 10։00-ից մինչև երեկոյան 23։00-ն։ Բացի այդ, առաջարկվող օրենքների համաձայն, հյուրերին կարելի է փլավ մատուցել ժամը 12։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Առաջարկվում է նաև կրճատել հարսանիքների կամ այլ հանդիսությունների ժամանակ հյուրերի թիվը՝ այն հասցնելով 150-ի։ Իսկ փլավ կարելի է մատուցել մինչև 200 հյուրի։


Ամուսնությունը գրանցելու և հարսանեկան հանդիսության սրահ ժամանելու համար ավտոշարասյուներ օգտագործել այևս չի թույլատրվի։ Դրա փոխարեն նորապսակներին կսահմանափակեն ընդամենը երկու ավտոմեքենայով։


Ինչ վերաբերում է հարսանեկան սրահներին, սրճարաններին և ռեստորաններին, ինչպես նաև արտիստներին և լուսանկարիչներին, ապա ցանկացած հանդիսությանը 50 և ավելի հյուրի մասնակցության դեպքում նրանք պետք է պայմանագիր կնքեն միջոցառումը կազմակերպած անձի հետ։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 86


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր