• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 23:00 – Սրտաձև միջուկով կեքս 

Կբարեկարգվի մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին

Yerevan

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցով եղել է Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգում, որն առաջիկայում նախատեսվում է վերանորոգել ու բարեկարգել: Ըստ այդմ Երևանի քաղաքապետը տեղում մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ իրականացվելիք աշխատանքների շրջանակում որպես հիմնական առաջնահերթություն պետք է դիտարկվի հանգստի այս գոտին թե՛ երևանցիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար, Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ, առավել հարմարավետ ու ներկայանալի դարձնելը: Այս համատեքստում հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել հանգստի գոտում առկա շատրվանների արտաքին տեսքի թարմացման ու նորոգման, ճեմուղիների վնասված սալիկների փոխարինման և կանաչ տարածքների պատշաճ խնամքի ու ձևավորման ուղղությամբ:


Հարկ է նշել, որ արդեն իսկ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում հանգստի այս գոտու տրամաբանական շարունակությունը հանդիսացող Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում, որը նվիրվելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Այսպիսով, Երևանի հիմնադրման հոբելյանին ընդառաջ, մայրաքաղաքի այս երկու այգիները նորովի կներկայանան մայրաքաղաքի բնակիչներին ու կհամալրեն երևանյան բարեկարգ և հարմարվետ հանգստի գոտիների շարքը:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 228


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր