• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 23:00 – Սրտաձև միջուկով կեքս 

Ի՞նչ կապ ունի Գորիսի բանտի նախկին պետը թմրանյութերի հետ. նա ԱԱԾ է կանչվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկի` արդեն նախկին պետ Արտուշ Մաքունցը թմրանյութի ապօրինի շրջանառության փաստի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետեւ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Մեզ հետ զրույցում Մաքունցը նշել է, թե ինքը որեւէ կերպ չի նպաստել թմրանյութ ՔԿՀ ներս մտցնելու գործընթացին:


«Ես ոչ մի բանով չեմ նպաստել ո՛չ թմրանյութեր, ո՛չ էլ արտոնյալ ինչ-որ իրավիճակների, ոնց կարող է նման բան տեղի ունենալ, բնականաբար, զարմանում եմ. տենց բան ոնց կարող է տեղի ունենալ,- ասել է նա՝ հավելելով,-օրվա մեջ հարյուր հոգի ներս է մտնում եւ դուրս են գալիս, եթե ես բոլորի ամեն ինչին տեղյակ լինեմ, բա մնացած ստորաբաժանումները ինչի համար են: Եթե ես բոլորին կարողանամ տեղյակ լինել, խնդիր չի լինի, ինչի մասին է խոսքը»: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր Գորիսի քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր, ընդ որում՝ բավական մեծ չափերի»: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 212


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր