Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Արմեն Սարգսյանին դեմ են քվեարկել Կարեն Կարապետյանի պատգամավորները » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Արմեն Սարգսյանին դեմ են քվեարկել Կարեն Կարապետյանի պատգամավորները

Այսօր, ԱԺ քառօրյա հերթական նիստի ժամանակ, տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը, ինչի արդյունքում 101 պատագամավորներից՝ 90-ը կողմ քվեարկեցին, 10-ը դեմ՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը: 


Նկատենք, որ 10 դեմ ձայներ եղան անգամ այն դեպքում , երբ «Ելք» դաշինքից ներկա էին 7 պատգամավոր, և այստեղ ավելի հետաքրքրական է դառնում այն հանգամանքը, թե այդ դեպքում ովքե՞ր են 3 դեմ քվեարկող պատգամավորները :


Մեր տեղեկություններով,  ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի միակ թեկանծուին դեմ քվեարկել են վարչապետ Կարեն Կարապետյանի քվոտայով մանդատ ստացած պատգամավորներ՝ Շուշան Սարդարյանը և Անդրանիկ Հարությունյանը:


ՀՀԿ-ից է եղել նաև 3-րդ դեմ քվերակող պատգամավորը, և 1 ձեռնպահ քվեարկողը, չնայած որ դժվար է հստակ ասել, թե ովքեր  են եղել նրանք և արդյոք Կարեն Կարպետյանն է նրանց համոզել կողմ չքվեարկել, սակայն ամեն դեպքում վարչապետ Կ. Կարապետյանը Արմեն Սարգսյանին  այս քայլով փորձել է ցույց տալ, որ ՀՀԿ-ում ոչ բոլորն են իրեն ընդունում և ժամանակի ընթացքում դա կարող է խնդիրներ առաջացնել:  Նշենք, որ այս քայլը ազդակ էր ուղղված նաև Սերժ Սարգսյանին , որի միջոցով գործող վարչապետը ցանակացել է ցույց տալ , որ ՀՀԿ-ում ինքը ևս կարող է որոշումներ կայացնել և ունենալ ազդեցություն որոշումների կայացման վրա :


Հիշեցնենք, որ օրեր առաջ Politik.am-ը անդրադարձել էր Կարեն Կարապետյան-Արմեն Սարգսյան հարաբերությունների՝ ոչ գունավոր կողմերին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 188


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր