Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Ինչպես տարբերել ճգնաժամը հարաբերությունների ավարտից․ 4 նշան  » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ինչպես տարբերել ճգնաժամը հարաբերությունների ավարտից․ 4 նշան 

Ինչպես տարբերել ճգնաժամը հարաբերությունների ավարտից․ 4 նշան 



Ինչպես տարբերել ճգնաժամը հարաբերությունների ավարտից․ 4 նշան 01.03.2018

Ձեզ մոտ մեծ ընտանեկան վե՞ճ է տեղի ունեցել: Մի շտապեք եզրակացություններ անել, որ դա վերջն է և ժամանակն է բաժանվելու:


Եկեք ստուգենք, թե ի՞նչ է տեղի ունեցել և արդյոք գործ ունենք ճգնաժամի՞, թե՞ հարաբերությունների վերջնական ավարտի հետ:


Ահա 4 նշան, որոնք կօգնեն ձեզ հասկանալ.




Դուք հազվադեպ եք հարաբերություններ ունենում կամ ընդհանրապես չեք ունենում


Եվ հարցը այն չէ, որ դուք երկուսդ էլ չեք ցանկանում: Ուղղակի այնպես է ստացվում, որ մոռացել եք կամ պառկել եք քնելու, կամ դուք ցերեկն եք ցանկացել, իսկ ձեր զույգը երեկոյան, և ձեր ժամանակային առումով ցանկությունները ուղղակի չեն համընկել: Չարժե ընկճվել սեքսի պակասից: Դա բնական է և տեղի է ունենում բոլոր զույգերի մոտ, ովքեր 2 տարի արդեն միասին են: Խնդիրն այն է, որ հորմոնների մակարդակը, որոնք շատ բարձր էին հարաբերությունների առաջին ամիսների ժամանակ և ամեն կերպ ցանկություն էին առաջացնում սեքսով զբաղվելու, այժմ քնել են: Ձեր սերը կարող է ավելի ամուր դառնալ, սակայն միաժամանակ կարող է կորել ցանկությունը հարձակվելու իրար վրա և պատռելու շորերը:


Սակայն, եթե սեքսի մասին միտքը ձեզ մոտ զզվանք է առաջացնում, եթե միայն այն մտքից, որ ձեր զույգը դիպչելու է ձեզ՝ առաջանում է տհաճ զգացողություն, և ցանկանում եք, որ ձեր մոտ դեռ երկար սեքս չլինի, ուրեմն դա լրիվ այլ է: Ձեր հարաբերությունները մոտենում են ավարտին:


600x580


Ցանկանում եք մենակ մնալ


Դա նույնպես նորմալ է: Երբեմն ուղղակի տրամադրությունն է այդպիսին՝ պետք է հավաքվել մտքերով, հարաբերություններին կողքից դիտել և, վերջիվերջո, կարոտել: Մարդկանց, ովքեր մշտապես իրար հետ են ժամանակ անցկացնում, խորհուրդ է տրվում փոքր դադարներ անել: Ոչ թե բաժանվել մի քանի օրով, այլ թողնել իրար առանձին հանգստանալ ընկերների կամ ընկերուհիների հետ և ոչ մի դեպքում պատմություն չսարքել, եթե ամուսնուն գործուղման են ուղղարկում:


Սակայն, եթե իմանալով գործուղման մասին դուք ուրախանում եք և ընդհանրապես չեք կարոտում, իսկ շուտ վերադառնալու դեպքում տխրում եք, ուրեմն իրավիճակն այդքան էլ խոստումնալից չէ և ձեր հարաբերությունները ավարտին են մոտենում:


Դուք շատ եք վիճում


Անհնար է պատկերացնել մի զույգ, որը մի քանի տարի լիակատար ներդաշնակության մեջ է ապրում և ընդհանրապես չի վիճում: Վեճերը, իհարկ,ե ժամանակ անցկացնելու լավագույն տարբերակ չեն: Սակայն դա նորմալ երեևույթ է միասին ապրող մարդկանց համար:


Հիշեք, փոքր ժամանակ դուք վիճում էիք ձեր եղբոր հետ, սակայն դրա համար որոշում չէիք կայացնում լքել ընտանիքը: Եթե վեճից հետո ձեզ հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի, նստել և հանգիստ քննարկել ամեն ինչ կամ ամրացնել հաշտեցումը ընթրիքի շուրջ, ուրեմն ամեն ինչ կարգին է:


Սակայն եթե վեճից հետո տհաճ նստվածք է մնում, եթե ձեր մտքով անցնում է, որ ցանկանում եք բաժանվել, չեք ցանկանում միասին ապրել, ուրեմն դա հարաբերությունների ավարտի նշան է:


600x580


Դուք տարբեր նախապատվություններ ունեք


Այս պարագայում իրավիճակը նման է վեճերի դեպքին: Եթե ձեզ հաջողվում է փոխզիջման գալ և վերջում ծիծաղում եք իրավիճակի վրա՝ ուրեմն ամեն ինչ կարգին է:


Եթե սակայն փոխզիջման չեք եկել և վեճը թե որ ռեստորան գնալ ավարտվում է նրանով, որ երկուսդ էլ տարբեր տեղեր եք գնում, խիստ նեղացել եք իրարից, որոշել եք երբեք միմյանց կարծիքը հաշվի չառնել, ուրեմն ձեր հարաբերություններն ավարտին են մոտենում:


Ավելի վատ է, եթե դուք առավոտվանից ամեն մեկդ կառուցել եք ձեր օրվա պլանները՝ ամբողջովին անտեսելով զույգի ցանկությունները և նախապատվությունները: Այլ խոսքով, եթե դուք չեք կառուցում ընդհանուր պլաններ՝ ուրեմն չունեք ընդհանուր ապագա:


Սակայն հիշեք, մինչ վերջնական բաժանումը արեք 10 քայլ միմյանց ընդառաջ, առավել ևս, եթե երեխաներ ունեք:
Պահպանեք ձեր հարաբերությունները և սիրեք միմյանց:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 114


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր