• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպան է եղել

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ գիտությունների դոկտոր Ֆիդել Անխել Կաստրո Դիաս Բալարտը, փետրվարի 1-ի առավոտյան ինքնասպան է եղել:


Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ տեղի լրատվամիջոցներին հղումով, դեպքը տեղի է ունեցել Կուբայում:


Հայտնի է, որ Անխել Կաստրոն մի քանի ամիս բուժվել է խոր դեպրեսիայից: Սկզբում նա բուժվում էր հոսպիտալում, հետո ամբուլատոր բուժում է ստացել:


Նշվում է, որ 68-ամյա Անխել Կաստրոն Կուբայի պետխորհրդի գիտական հարցերով խորհրդականն էր, զբաղվում էր նորարարությունների թեմայով, ինչպես նաև զբաղեցնում էր Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը:


Հատկանշական է, որ Կաստրոյի որդին կատարած գիտական աշխատանքների շնորհիվ ճանաչում է ստացել միջազգային գիտական հանրության շրջանակում:


Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնասպանություն գործելուց առաջ նա գրություն է թողել, սակայն դրա բովանդակությունը չի հրապարակվել:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 235


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր